ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2025 թվականի N 626-Ա
ԱՐԹՈՒՐ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը`
Արթուր Ազնավուրյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ` 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Փարիզ):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հուլիսի 15
Երևան