Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2025 թվականի թիվ 119-Ն

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խնայողությունների միջոցով ամրապնդելու ԱՊՊԱ համակարգի ֆինանսական կայունության աստիճանը` միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը,

հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 4-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը,

հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2025 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների պարբերական վճարների իրականացումը դադարեցնել` ընդունելով ի գիտություն, որ դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2026 թվականի 1-ին եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2025
N 119-Ն
Որոշում