Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱ ...

 

 

041.0280.110401

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2001 թվականի N 280

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2001 թվականի հունիսի 3-6-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը`

ա) ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) պատվիրակությունների անդամներին (70 մարդ) տեղավորել հյուրանոցում և ապահովել նիստի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի (20 մարդ) և պատվիրակությունների անդամների սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` պատվիրակությունների ղեկավարներին (15 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և նիստի անցկացման համար տրամադրել ընդունելությունների տան դահլիճները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), պատվիրակություններին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, ինչպես նաև հատուկ ինքնաթիռների անձնակազմերի սպասարկումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակությունների ղեկավարների (15 մարդ) ու անդամների (70 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի, դահլիճների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման, սպասարկող անձնակազմի (20 մարդ) սննդի և ներկայացուցչական ծախսերը` 27748500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2001
N 280
Որոշում