041.0281.110401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2001 թվականի N 281
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների` 2001 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում անցկացվելիք խորհրդակցության կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել փորձագետների խորհրդակցության կազմակերպումը և անցկացումը.
բ) փորձագետներին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` փորձագետների (40 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը` 7251500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: