041.0285.110401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2001 թվականի N 285
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Երևանի Մովսես Խորենացու N 26ա հասցեում գտնվող շենքը հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի հայրենակցական միությունների խորհրդին տարածք հատկացնելու մասին» N 342 որոշման 1-ին կետը և 1998 թվականի փետրվարի 12-ի «Տարածք հատկացնելու մասին» N 99 որոշման 1-ին կետը: