Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌ ...

 

 

041.0286.110401

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2001 թվականի N 286

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը 2001 թվականի ապրիլի 10-11-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը`

ա) ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) պատվիրակության անդամներին (11 մարդ) տեղավորել «Անի» հյուրանոցում և ապահովել նիստի նախապատրաստումն ու անցկացումը «Անի» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերի սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի մեկ և «Վոլգա» մակնիշի 2 ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության անդամների դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի ու հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 2105176 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2001
N 286
Որոշում