ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2025 թվականի թիվ 127-Ն
«ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/41-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Նպատակ ունենալով սահմանել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կառավարման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, դրանց Կենտրոնական բանկ ներկայացման կարգը և ժամկետները, ինչպես նաև սահմանել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգ,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և 8.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի հավելված 8-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ի հավելված 6-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» կանոնակարգ 10/05-ի հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի հավելված 5-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ի հավելված 5-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի հավելված 17-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի Հավելված 5-ի Ձև 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի հավելված 11-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի հավելված 4-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,
2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|3.6 Քաղաքացիություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել քաղաքացիության երկիրը (երկրները)) |
._____________________________________________________________________.
«,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.
«._____________________________________________________________________.
|3.6.1 Ռեզիդենտություն |
|o ՀՀ |
|o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը) |
._____________________________________________________________________.
«,
4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Ա. Նուրբեկյան
Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի հուլիսի 29-ի
թիվ 127-Ն որոշման
«ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/41
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է.
1) Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման համար Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը,
2) Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն տրամադրելու պայմանները,
3) Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը Կենտրոնական բանկ վերադարձնելու և կառավարումն իրականացնող անձը լուծարելու կարգը,
4) Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ տեղեկությունների` Կենտրոնական բանկ ներկայացման կարգը,
5) Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունների` Կենտրոնական բանկ ներկայացման կարգը,
6) Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին վերաբերող փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացման կարգը:
2. Սույն կանոնակարգով Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրին (դիմումին) կից ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:
3. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը, բացառությամբ ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների տեղեկացման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի, Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով և ուղեկցող գրությամբ: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ` դիմորդի ղեկավարի գործունեության վերաբերյալ տեղեկանքի և գործարար ծրագրին կից աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել ֆորմատով:
4. Դիմորդի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված` https://www.cba.am/hy/registration-of-managers/ ինտերնետային էջում նախատեսված համակարգի միջոցով, առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում` տվյալ անձի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով: Համակարգի խափանման դեպքում պահանջվող տեղեկությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգի կամ էլեկտրոնային կրիչի միջոցով:
5. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)` կառավարման իրավասու մարմնի կողմից ստորագրված: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում), բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված միջնորդագրերի ձևերի, միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական և գիտակցում է, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել միջնորդագրի (դիմումի) մերժմանը:
6. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
.____________________________________________________________________.
|Ոչ հրապարակային |գծիկ|Փաստա-|գծիկ|Փաստաթղթի|գծիկ|ամսաթիվ`|կետ|ֆայլի|
|ֆոնդի կառավարումն| |թղթի | |բովանդա- | |օօաատտ | |հապա-|
|իրականացնող | |տեսակը| |կությունը| |ֆորմատով| |վումը|
|անձի անվանումը | | | |(12 տառի | | | | |
| | | | |սահման- | | | | |
| | | | |ներում) | | | | |
.____________________________________________________________________.
Օրինակ`
.____________________________________________________________________.
|ԱԲԳ |_ |միջնոր|_ |Կանոնադր.|_ |250913 |. |pdf |
| | |դագիր | |Փոփ | | | | |
.____________________________________________________________________.
7. Օտարալեզու փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում, հայերեն և օտարալեզու փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:
8. Սույն կանոնակարգով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ, փաստաթղթերի չներկայացում կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին` միջնորդագրում նշված կոնտակտային տվյալների միջոցով, և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:
9. Սույն կանոնակարգով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության ստացման, ինչպես նաև սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների համար «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:
10. Սույն կանոնակարգով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության ստացման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում` տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում, արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին` ներկայացնելով, թե ինչ գործընթացի շրջանակում է ներկայացվել փոփոխությունները:
11. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա Կենտրոնական բանկ պետք է կրկին ներկայացվի փոփոխված փաստաթուղթը` փոփոխության կայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
12. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների և հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է դիմումը ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ: Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է պահանջված տեղեկությունները և պարզաբանումները ներկայացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում լրացուցիչ տեղեկությունները և պարզաբանումները Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Պահանջված տեղեկությունների և պարզաբանումների չներկայացումը կամ թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:
13. Կենտրոնական բանկի կողմից Օրենքի համաձայն` միջնորդագրի (դիմումի) քննության ժամկետի կասեցման դեպքում քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և քննության համար սահմանված ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «դիմորդ»` իրավաբանական անձ, որը Կենտրոնական բանկ է ներկայացրել ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստանալու համար միջնորդագիր (դիմում),
2) «հանրային ծառայությունների համարանիշ»` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,
3) «անձնագրի տվյալներ»` անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
4) «ֆինանսական խումբ»` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին օրենքի,
5) «ֆինանսական հաշվետվություն»` «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն կազմված ֆինանսական հաշվետվություններ,
6) «ղեկավար»` Օրենքի 8.2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` կառավարումն իրականացնող անձի ղեկավար համարվող անձ:
15. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում կիրառվող նշանակությունը:
ԲԱԺԻՆ 2
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 3
ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
16. Ռեզիդենտ դիմորդը կառավարման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) կառավարման թույլտվություն տրամադրելու միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, ընդ որում, միջնորդագրում նշվում է նաև ռեզիդենտ դիմորդի պաշտոնական էլեկտրոնային հասցեն` Կենտրոնական բանկի կողմից տեղեկատվություն ստանալու նպատակով,
2) ռեզիդենտ դիմորդի գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
3) ռեզիդենտ դիմորդի իրավասու մարմնի որոշումը` ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավարներ նշանակելու մասին,
4) ռեզիդենտ դիմորդի ղեկավարների մասին տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, ընդ որում, այդ անձանց վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի,
5) ռեզիդենտ դիմորդի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի կամ այդ գործառույթն իրականացնող անձի մասին տեղեկություններ, ներառյալ` անունը, ազգանունը, կրթությունը, որակավորումները և վերջին 10 տարվա աշխատանքային գործունեությունը,
6) ոչ ռեզիդենտ կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը և իր ռեզիդենտության կամ քաղաքացիության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,
7) ռեզիդենտ դիմորդի վերջին երեք հաշվետու տարիների, իսկ երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում` իրականացրած գործունեության հաշվետու տարիների համար, ֆինանսական հաշվետվությունները (առկայության դեպքում) և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները (առկայության դեպքում),
8) ռեզիդենտ դիմորդի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի Գլուխ 8-ով սահմանված փաստաթղթերը,
9) ռեզիդենտ դիմորդի բաժնետերերի ռեեստրից կամ մասնակիցների գրանցամատյանից քաղվածք,
10) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
11) ռեզիդենտ դիմորդի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 8-ի և Հավելված 9-ի,
12) «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքով պահանջվող ներքին իրավական ակտերը (քաղաքականություն, հայեցակարգ, կարգ, կանոն, կանոնակարգ, ընթացակարգ, հրահանգ կամ այլ)` հաստատված ռեզիդենտ դիմորդի իրավասու մարմնի կողմից:
17. Սույն կանոնակարգի 16-րդ կետի 11-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում այն անձանց համար, որոնք հանդիսանում են.
1) դիմորդի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որի համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),
2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ` բացառությամբ հաշվետու թողարկողների,
3) միջազգային կազմակերպություն,
4) Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության դեպքում` միջազգային համբավ կամ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից սահմանված «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ:
18. Ռեզիդենտ դիմորդը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 17-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նշված անձանց անվանումները, գտնվելու վայրերը և առկայության դեպքում` պետական գրանցման համարները և պաշտոնական կայքերը:
19. Եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը:
20. Կառավարումն իրականացնող անձի թույլտվությունը տրվում է մեկ օրինակից` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:
ԳԼՈՒԽ 4
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
21. Ոչ ռեզիդենտ դիմորդը կարող է դիմել Հայաստանի Հանրապետությունում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստանալու համար, եթե բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին.
1) Կենտրոնական բանկի և ոչ ռեզիդենտ դիմորդի գրանցման երկրի համապատասխան ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող մարմնի միջև առկա է համաձայնագիր (փոխըմբռնման հուշագիր) վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ կամ ոչ ռեզիդենտ դիմորդի գրանցման երկրի արժեթղթերի շուկայի կարգավորումը կամ վերահսկողությունն իրականացնող մարմինը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Օrganisation of Securities Commission - IOSCO) «Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ» բազմակողմ համաձայնության հուշագիրը,
2) ոչ ռեզիդենտ դիմորդի գրանցման վայրի երկիրը համարվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իմաստով համագործակցող երկիր,
3) ոչ ռեզիդենտ դիմորդը` իր երկրի օրենսդրության համաձայն, իրավունք ունի իրականացնել ներդրումային ֆոնդի կառավարում:
ԳԼՈՒԽ 5
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
22. Ոչ ռեզիդենտ դիմորդը կառավարման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) կառավարման թույլտվություն տրամադրելու միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի: Ընդ որում, միջնորդագրում նշվում է նաև ոչ ռեզիդենտ դիմորդի պաշտոնական էլեկտրոնային հասցեն` Կենտրոնական բանկի կողմից տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչպես նաև հավաստվում է, որ ոչ ռեզիդենտ դիմորդը համապատասխանում է սույն կանոնակարգի գլուխ 4-ով սահմանված պայմաններին,
2) տվյալ երկրում կիրառելիության դեպքում` ոչ ռեզիդենտ դիմորդի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,
3) տեղեկատվություն` սույն կանոնակարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանին բավարարելու վերաբերյալ,
4) Հայաստանի Հանրապետությունում ոչ հրապարակային ֆոնդի կառավարմամբ զբաղվելու վերաբերյալ ոչ ռեզիդենտ դիմորդի իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք,
5) Հայաստանի Հանրապետությունում ոչ հրապարակային ֆոնդի կառավարմամբ զբաղվելու համար թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ` այդ երկրի օրենսդրությամբ նման պահանջ սահմանված լինելու դեպքում,
6) ոչ ռեզիդենտ դիմորդի գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
7) կառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված ոչ ռեզիդենտ դիմորդի կանոնադրությունը,
8) ոչ ռեզիդենտ դիմորդի գրանցման երկրի օրենսդրության համաձայն` անձի գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և ֆոնդի կառավարման լիցենզիայի կամ թույլտվության նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
9) ղեկավարների մասին տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, ընդ որում, ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի,
10) ոչ ռեզիդենտ կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը և իր ռեզիդենտության (քաղաքացիության) երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,
11) ոչ ռեզիդենտ դիմորդի` վերջին երեք հաշվետու տարիների, իսկ երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում` իրականացրած գործունեության հաշվետու տարիների համար, միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները,
12) ոչ ռեզիդենտ դիմորդի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 14-ի,
13) ոչ ռեզիդենտ դիմորդի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրությունը,
14) ոչ ռեզիդենտ դիմորդի գործունեությունը կարգավորող` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված գործունեության կանոնները,
15) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
23. Եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը:
24. Կառավարումն իրականացնող անձի թույլտվությունը տրվում է մեկ օրինակից` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:
ԳԼՈՒԽ 6
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
25. Կառավարման թույլտվության օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորչելու դեպքում համապատասխան անձը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում կառավարման թույլտվության կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև կառավարման թույլտվության կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար: Դիմումին կից ներկայացվում է նաև կառավարման թույլտվության բնօրինակը` բացառությամբ կորստի, ոչնչացման դեպքի, կառավարման թույլտվության կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
26. Կենտրոնական բանկը կառավարման թույլտվության կրկնօրինակը տրամադրում է սույն կարգի 25-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:
27. Կորած կառավարման թույլտվությունը գտնելու դեպքում կառավարման թույլտվություն ունեցող անձը այն վերադարձնում է Կենտրոնական բանկ:
28. Կառավարման թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
29. Կառավարման թույլտվության կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կառավարման թույլտվության նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
30. Օրենքով սահմանված հիմքերով կառավարման թույլտվության դադարեցման դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կառավարումն իրականացնող անձը կից գրությամբ կառավարման թույլտվությունը վերադարձնում է Կենտրոնական բանկ:
31. Կառավարումն իրականացնող անձի կառավարման թույլտվության դադարեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ որոշման բողոքարկման դեպքում` դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ռեզիդենտ կառավարումն իրականացնող անձը դիմում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման նպատակով և դրա մասին անմիջապես ծանուցում է Կենտրոնական բանկին:
ԲԱԺԻՆ 3
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 8
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
32. Իրավաբանական անձը կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում համապատասխան կառավարումն իրականացնող անձի միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի,
2) Տվյալ երկրում կիրառելիության դեպքում` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում ներկայացվում է նաև իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,
3) իրավաբանական անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը տվյալ կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին,
4) իրավաբանական անձի կանոնադրությունը` ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակցի դեպքում,
5) իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի և իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի,
6) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կետով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ իրավաբանական անձի միջոցով որևէ այլ անձ կառավարումն իրականացնող անձի կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ է ձեռք բերում:
33. Ֆիզիկական անձը կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում համապատասխան կառավարումն իրականացնող անձի միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,
2) ոչ ռեզիդենտ կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը և իր ռեզիդենտության (քաղաքացիության) երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,
3) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կետով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ ֆիզիկական անձի միջոցով որևէ այլ անձ կառավարումն իրականացնող անձի կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ է ձեռք բերում:
34. Պետությունը կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում համապատասխան կառավարումն իրականացնող անձի միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
2) իր կառավարման իրավասու մարմնի որոշումը` տվյալ կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին:
35. Եթե կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք է բերվում միջազգային կազմակերպությունների կողմից, ապա նրանց կողմից Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն կանոնակարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:
36. Անձը, որը ավելացնում է իր մասնակցությունը Օրենքի 8.3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված սահմանաչափերից ավելի` ցանկացած իրադարձության կամ գործարքի արդյունքում, այդ մասին 10 օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 10-ի: Եթե անձը տեղյակ չէր և չէր կարող տեղյակ լինել մասնակցությունը ավելացնող իրադարձության կամ գործարքի մասին, ապա Կենտրոնական բանկին տեղեկացնում է այդ մասին տեղեկանալու պահից 10 օրվա ընթացքում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 10-ի:
37. Սույն գլխի 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև կառավարման թույլտվություն ստանալու համար դիմելիս` կառավարման թույլտվություն տրամադրելու միջնորդագրի հետ մեկտեղ:
ԳԼՈՒԽ 9
ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
38. Եթե կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձի միջոցով կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք են բերում միաժամանակ մի քանի անձինք, ապա սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են միայն այն ֆիզիկական անձի վերաբերյալ, որի միջոցով որևէ այլ անձ այդ կառավարումն իրականացնող անձի կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք չի բերում: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել փաստաթղթեր նաև այն անձանցից, որոնց միջոցով կառավարումն իրականացնող անձում նշանակալից մասնակցություն է ձեռք բերվում:
39. Եթե կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա այն ուղղակի նշանակալից մասնակիցը, ում միջոցով ձեռք է բերվել անուղղակի նշանակալից մասնակցությունը, ևս համարվում է օրենքի պահանջներին չհամապատասխանող:
40. Եթե կառավարումն իրականացնող անձը տիրապետում է իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող կամ ունեցող անձանց վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կարող է հանդիսանալ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմք, ապա կառավարումն իրականացնող անձը տեղեկատվությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:
41. Եթե ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցությունը ձեռք են բերում իրար հետ փոխկապակցված անձինք, ապա սույն կանոնակարգի 8-րդ գլխով պահանջվող փաստաթղթերը պահանջվում են նրանցից յուրաքանչյուրից:
ԳԼՈՒԽ 10
ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
42. Ոչ ռեզիդենտ կառավարումն իրականացնող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 11-ի:
43. Սույն կանոնակարգի 42-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի` կառավարումն իրականացնող անձի իրական շահառու համարվելու մասին կառավարումն իրականացնող անձի տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
44. Անկախ սույն կանոնակարգի 43-րդ կետով նախատեսված ժամկետներից` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը ոչ ռեզիդենտ կառավարումն իրականացնող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում`
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ կառավարումն իրականացնող անձի իրական շահառուների վերաբերյալ:
45. Ռեզիդենտ կառավարումն իրականացնող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 60.3-րդ հոդվածով պահանջված փաստաթղթերը` տվյալ օրենքի համաձայն պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին ներկայացնելու պահից 3 օրվա ընթացքում:
ԲԱԺԻՆ 4
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 11
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ
46. Կառավարման թույլտվություն ստացած անձը փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.
1) կառավարումն իրականացնող անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունները, լրացումները և իրավասու պետական մարմնի կողմից հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրությունը,
2) ղեկավարների կազմում և գործող ղեկավարների տեղեկությունների վերաբերյալ փոփոխությունները,
3) եթե կանոնադրության փոփոխությունը ենթադրում է նաև կառավարման թույլտվության փոփոխություն, ապա կից միջնորդագրում նշվում է կառավարման թույլտվության վերաձևակերպման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև կից ներկայացվում է գործող կառավարման թույլտվության բնօրինակը և պետական տուրքի վճարման անդորրագիրը` կառավարման թույլտվության վերաձևակերպման համար:
47. Կառավարման թույլտվության վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում, սույն գլխով պահանջված տեղեկությունները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կառավարման թույլտվության նոր օրինակը տրամադրվում է կառավարումն իրականացնող անձին:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում