Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 1995 թ. թիվ 19

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների սպայական և ենթասպայական անձնակազմի սննդի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (բացի ներքին զորքերի), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության (բացի սահմանապահ զորքերի և հատուկ զորամասի), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների (բացի զորամասի) և այլ գերատեսչությունների սպայական ու ենթասպայական անձնակազմի օրական մեկ անգամ սննդի կազմակերպումը կամ ծախսերի մասնակի դրամական փոխհատուցումը` ամսական 4600 դրամից ոչ ավելի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել 1995 թվականի ծախսերի կառուցվածքում` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի նախագծով ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը նախատեսված ֆինանսավորման ընդհանուր գումարի սահմաններում:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.1995
N 19
Որոշում