ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2025 թվականի N 1145-Ն
ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. օգոստոսի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի օգոստոսի 14-ի
N 1145-Ն որոշման
ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով դասակարգվում են Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգի, գնահատման և կառավարման նպատակով առանձնացված գոտիները և ագլոմերացիաները:
2. Դասակարգումը նպատակ ունի ապահովելու օդի որակի մոնիթորինգի, գնահատման և կառավարման համար տարածքների հստակ սահմանումը, աղտոտման աղբյուրների տարածական դիտարկումը, մոնիթորինգի դիտակետերի տեղադրման համար արդյունավետ բաշխումը:
2. ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՈՄԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
3. Մթնոլորտային օդի որակի գնահատման և կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը դասակարգվում է գոտիների և ագլոմերացիայի` համաձայն N 1 աղյուսակի:
3. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը ենթակա է պարբերական վերանայման` կախված աղտոտման աղբյուրների փոփոխությունից, օդի որակի գնահատման նոր տվյալներից կամ վարչատարածքային վերափոխումներից:
5. Ֆիքսված դիտակայանում կատարվող չափումներն անհրաժեշտության դեպքում զուգորդվում են մոդելավորման մեթոդներով կամ ինդիկատիվ չափումներով:
6. Այն գոտիներում կամ ագլոմերացիաներում, որտեղ մթնոլորտային օդում դիտարկված աղտոտող նյութերի կոնցենտրացիաները գերազանցում են տվյալ նյութերի սահմանային արժեքները` օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում են մթնոլորտային օդի որակի պահպանությանն ուղղված ծրագրեր:
7. Յուրաքանչյուր գոտի կամ ագլոմերացիա դասակարգվում է ըստ հիմնական աղտոտիչների գնահատման շեմերի:
8. Յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է օդի որակի գնահատում` ֆիքսված, ինդիկատիվ չափումներով կամ մոդելավորման մեթոդներով:
9. Ֆիքսված չափումները պարտադիր են այն գոտիներում, որտեղ գերազանցվում են գնահատման շեմերը:
10. Մոդելավորման մեթոդների կիրառման արդյունքները կամ ինդիկատիվ չափումներից ստացված տվյալները լրացնում են ֆիքսված չափումներից ստացված տվյալներին:
11. Այն գոտիներում կամ ագլոմերացիայում, որտեղ մթնոլորտային օդում դիտարկված հիմնական աղտոտող նյութերի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանված գնահատման շեմերը, սակայն չեն գերազանցում տվյալ նյութերի սահմանային արժեքները, մթնոլորտային օդի որակի գնահատում իրականացնելիս կարող են նվազեցվել ֆիքսված չափումների համար անհրաժեշտ դիտակետերի կամ դիտակայանների քանակը` լրացնելով գնահատումն ինդիկատիվ չափումներով կամ մոդելավորման մեթոդներով:
12. Գոտիների կամ ագլոմերացիաների դասակարգումը վերանայվում է լիազոր մարմնի կողմից առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ պարբերականությամբ կամ, անհրաժեշտության դեպքում, ավելի վաղ` սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում:
Աղյուսակ N 1. Գոտիներ և ագլոմերացիա
._________________________________________________________________________.
|NN |Տարածքային |Տիպը |Հիմնական |Մթնոլորտային օդի որակի
|ը/կ|միավորը | |աղտոտիչները |գնահատման եղանակները,
| | | | |դիտակայանների քանակն ու
| | | | |տեսակը
|___|_____________|___________|________________|__________________________.
|1. |Երևան քաղաք |ագլոմերացիա|Կախված մասնիկներ|1. Ավտոմատ |
| | | |(PM2.5,PM10) |1) Ֆիքսված կամ անշարժ |
| | | |Ազոտի երկօքսիդ |դիտակայան |
| | | |(NO2) |Քաղաքային ֆոնային-2 հատ |
| | | |Ծծումբի երկօքսիդ|արդյունաբերական-1 հատ |
| | | |(SO2) |տրանսպորտային-2 հատ |
| | | |Ածխածնի մոնօքսիդ|ֆոնային-1 հատ |
| | | |(CO) |2) անհրաժեշտության |
| | | |Գետնամերձ օզոն |դեպքում` նաև շարժական |
| | | |(O3) |դիտակայան |
| | | |Փոշու մեջ ծանր |__________________________|
| | | |մետաղներ, ցնդող |2. Ոչ ավտոմատ |
| | | |օրգանական |1) Շուրջօրյա ակտիվ (24- |
| | | |միացություններ, |ժամյա) նմուշառման եղանակ |
| | | |մասնավորապես` |2) Պասիվ նմուշառման եղանակ|
| | | |բենզոլ, |__________________________|
| | | |բենզապիրեն, |3. Մոդելավորում |
| | | |նիկել (Ni), | |
| | | |կադմիում (Cd), | |
| | | |արսեն (As), | |
| | | |կապար (Pb) և | |
| | | |այլն, | |
| | | |ամոնիակ (NH3) | |
|___|_____________|___________|________________|__________________________|
|2. |Հյուսիսային |գոտի |Կախված մասնիկներ|1. Ավտոմատ |
| |(Շիրակի և | |(PM2.5, PM10) |1) Ֆիքսված կամ անշարժ |
| |Լոռու մարզեր)| |Ազոտի երկօքսիդ |դիտակայան |
| | | |(NO2) |Քաղաքային ֆոնային-3 հատ |
| | | |Ծծումբի երկօքսիդ|(Գյումրի 1 հատ, Վանաձոր |
| | | |(SO2) |1 հատ, Ալավերդի 1 հատ) |
| | | |Ածխածնի մոնօքսիդ|2) անհրաժեշտության |
| | | |(CO) |դեպքում` նաև շարժական |
| | | |Գետնամերձ օզոն |դիտակայան |
| | | |(O3) |__________________________|
| | | |Փոշու մեջ ծանր |2. Ոչ ավտոմատ |
| | | |մետաղներ, ցնդող |1) Շուրջօրյա ակտիվ (24- |
| | | |օրգանական |ժամյա) նմուշառման եղանակ |
| | | |միացություններ, |2) Պասիվ նմուշառման եղանակ|
| | | |մասնավորապես` |__________________________|
| | | |բենզոլ, |3. Մոդելավորում |
| | | |բենզապիրեն, | |
| | | |նիկել (Ni), | |
| | | |կադմիում (Cd), | |
| | | |արսեն (As), | |
| | | |կապար (Pb) և | |
| | | |այլն, | |
| | | |ամոնիակ (NH3) | |
|___|_____________|___________|________________|__________________________|
|3. |Կենտրոնական |գոտի |Կախված մասնիկներ|1. Ավտոմատ |
| |(Կոտայքի և | |(PM2.5, PM10) |1) Ֆիքսված կամ անշարժ |
| |Արագածոտնի | |Ազոտի երկօքսիդ |դիտակայան |
| |մարզեր) | |(NO2) |2) անհրաժեշտության |
| | | |Ծծումբի երկօքսիդ|դեպքում` նաև շարժական |
| | | |(SO2) |դիտակայան |
| | | |Ածխածնի մոնօքսիդ|Քաղաքային ֆոնային-1 հատ |
| | | |(CO) |(Հրազդան) |
| | | |Գետնամերձ օզոն |Ֆոնային-1 հատ (Ծաղկաձոր) |
| | | |(O3) |__________________________|
| | | |Փոշու մեջ ծանր |2. Ոչ ավտոմատ |
| | | |մետաղներ, ցնդող |1) Շուրջօրյա ակտիվ (24- |
| | | |օրգանական |ժամյա) նմուշառման եղանակ |
| | | |միացություններ, |2) Պասիվ նմուշառման եղանակ|
| | | |մասնավորապես` |__________________________|
| | | |բենզոլ, |3. Մոդելավորում |
| | | |բենզապիրեն, | |
| | | |նիկել (Ni), | |
| | | |կադմիում (Cd), | |
| | | |արսեն (As), | |
| | | |կապար (Pb) և | |
| | | |այլն, | |
| | | |ամոնիակ (NH3) | |
|___|_____________|___________|________________|__________________________|
|4. |Արևմտյան |գոտի |Կախված մասնիկներ|1. Ավտոմատ եղանակով |
| |(Արարատի, | |(PM2.5, PM10) |1) Ֆիքսված կամ անշարժ |
| |Արմավիրի և | |Ազոտի երկօքսիդ |դիտակայան, |
| |Վայոց ձորի | |(NO2) |Քաղաքային ֆոնային-1 հատ |
| |մարզեր) | |Ծծումբի երկօքսիդ|(Արարատ) |
| | | |(SO2) |2) անհրաժեշտության |
| | | |Ածխածնի մոնօքսիդ|դեպքում` նաև շարժական |
| | | |(CO) |դիտակայան |
| | | |Գետնամերձ օզոն |__________________________|
| | | |(O3) |2. Ոչ ավտոմատ |
| | | |Փոշու մեջ ծանր |1) Շուրջօրյա ակտիվ (24- |
| | | |մետաղներ, ցնդող |ժամյա) նմուշառման եղանակ |
| | | |օրգանական |2) Պասիվ նմուշառման եղանակ|
| | | |միացություններ, |__________________________|
| | | |մասնավորապես` |3. Մոդելավորում |
| | | |բենզոլ, | |
| | | |բենզապիրեն, | |
| | | |նիկել (Ni), | |
| | | |կադմիում (Cd), | |
| | | |արսեն (As), | |
| | | |կապար (Pb) և | |
| | | |այլն, | |
| | | |ամոնիակ (NH3) | |
|___|_____________|___________|________________|__________________________|
|5. |Հարավային |գոտի |Կախված մասնիկներ|1. Ավտոմատ |
| |(Սյունիքի | |(PM2.5, PM10) |1) Ֆիքսված կամ անշարժ |
| |մարզ) | |Ազոտի երկօքսիդ |դիտակայան |
| | | |(NO2) |Քաղաքային ֆոնային-1 հատ |
| | | |Ծծումբի երկօքսիդ|(Քաջարան) |
| | | |(SO2) |Քաղաքային ֆոնային-1 հատ |
| | | |Ածխածնի մոնօքսիդ|(Կապան) |
| | | |(CO) |2) անհրաժեշտության |
| | | |Գետնամերձ օզոն |դեպքում` նաև շարժական |
| | | |(O3) |դիտակայան |
| | | |Փոշու մեջ ծանր |__________________________|
| | | |մետաղներ, ցնդող |2. Ոչ ավտոմատ |
| | | |օրգանական |1) Շուրջօրյա ակտիվ (24- |
| | | |միացություններ, |ժամյա) նմուշառման եղանակ |
| | | |մասնավորապես` |2) Պասիվ նմուշառման եղանակ|
| | | |բենզոլ, |__________________________|
| | | |բենզապիրեն, |3. Մոդելավորում |
| | | |նիկել (Ni), | |
| | | |կադմիում (Cd), | |
| | | |արսեն (As), | |
| | | |կապար (Pb) և | |
| | | |այլն, | |
| | | |ամոնիակ (NH3) | |
|___|_____________|___________|________________|__________________________|
|6. |Արևելյան |գոտի |Կախված մասնիկներ|1. Ավտոմատ` |
| |(Գեղարքունիքի| |(PM2.5, PM10) |անհրաժեշտության դեպքում |
| |և Տավուշի | |Ազոտի երկօքսիդ |շարժական դիտակայանի |
| |մարզեր) | |(NO2) |կիրառում |
| | | |Ծծումբի երկօքսիդ|__________________________|
| | | |(SO2) |2. Ոչ ավտոմատ |
| | | |Ածխածնի մոնօքսիդ|1) Շուրջօրյա ակտիվ (24- |
| | | |(CO) |ժամյա) նմուշառման եղանակ |
| | | |Գետնամերձ օզոն |2) Պասիվ նմուշառման եղանակ|
| | | |(O3) |__________________________|
| | | |Փոշու մեջ ծանր |3. Մոդելավորում |
| | | |մետաղներ, ցնդող | |
| | | |օրգանական | |
| | | |միացություններ, | |
| | | |մասնավորապես` | |
| | | |բենզոլ, | |
| | | |բենզապիրեն, | |
| | | |նիկել (Ni), | |
| | | |կադմիում (Cd), | |
| | | |արսեն (As), | |
| | | |կապար (Pb) և | |
| | | |այլն, | |
| | | |ամոնիակ | |
| | | |(NH3) | |
._________________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 15 օգոստոսի 2025 թվական: