ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2025 թվականի N 1163-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ 44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ-Ի ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ (ԴԵՊՈ) ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից` Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից մինչև 955,276.5 հազ. դրամը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ծրագրի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. օգոստոսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի օգոստոսի 21-ի
N 1163-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ 44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ-Ի ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ (ԴԵՊՈ) ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարչական մասնաշենքը կառուցվել է 1950-ական թվականներին և առ այսօր չի հիմնանորոգվել: Շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում: Վարչական շենքի արտաքին սալիկապատումը մասամբ քայքայվել և թափվել է, և այն թողնում է կիսավեր շինության տպավորություն, որը նաև վտանգ է ներկայացնում մարդկանց համար:
2. Դեպոյի տանիքը քայքայված է, և անձրևաջրերը ամբողջությամբ անարգել հոսում են ներս` անհնարին և վտանգավոր դարձնելով տրանսպորտային միջոցների վերանորոգումը և սպասարկումը:
3. Քաղաքային էլեկտրատրանսպորտի զարգացման, նոր տրոլեյբուսների և էլեկտրաբուսների ներկրմամբ ազգաբնակչության տրանսպորտային պահանջները էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան: Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` համաձայն որոնց նախահաշվային արժեքը կազմում է 1,157,901.1 հազար դրամ: Ելնելով աշխատանքների կազմակերպման համար կնքված պայմանագրի գնից` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 955,276.5 հազար դրամ, որից`
1) Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ` 936,870.0 հազար դրամ (համաձայն կնքված պայմանագրի).
2) Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություն` 11,900.0 հազար դրամ.
3) Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն` 6,506.5 հազար դրամ.
4) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների շրջանակում: