Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 օգոստոսի 2025 թվականի N 61-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի`

1) 1-ին և 2-րդ կետերում, ինչպես նաև Հավելված 1-ում և 2-ում «նախնական մասնագիտական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով,

2) Հավելված 1-ի.

ա. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«7. Ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված` մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցին և նախարարի հրամանով հաստատված ուղղություններին համապատասխան, բացառությամբ` Հավելված 2-րդի 42-րդ կետով սահմանված մանկավարժի:

8. Նախարարի հրամանով ատեստավորման ուղղությունները հաստատվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ` ԿԿՏՀ)` տվյալ տարվա ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների անձնական գործերում կատարում է համապատասխան նշում` «ենթակա է ատեստավորման», իսկ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը ներկայացնում է նախարարություն:»:

բ. 14-րդ կետում «և» բառը փոխարինել «և» բառով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Պայմանագրում նշվում է վերապատրաստող կազմակերպության վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցելու է մանկավարժական աշխատողը, և որի համար վճարելու է ՄԿՈՒԶԱԿ-ը:»:

գ. Ուժը կորցրած ճանաչել Ձև 3 պայմանագրի 4-րդ գլխի 4.3 կետը:

3) Հավելված 2-ում.

ա. 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«4.1 Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման:».

բ. 16-րդ կետում լրացնել նոր 9-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«9) սույն կարգի 42-րդ կետով սահմանված մանկավարժի դեպքում` տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք` ատեստավորմանը չմասնակցելու կամ 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու մասին:».

գ. 42-րդ և 43-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակություններով.

«42. 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կամ ատեստավորմանը չմասնակցած մանկավարժը համարվում է ատեստավորում չանցած և ենթակա է ատեստավորման` իր ուղղությամբ կազմակերպվելիք հաջորդ ատեստավորմանն` իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստում անցնելու հնարավորությամբ:

43. Երկրորդ անգամ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելը կամ 2 անգամ տվյալ ուղղությամբ կազմակերպվող ատեստավորմանն անընդմեջ չմասնակցելը` հիմք է մանկավարժական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    8/15/2025                              Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
15.08.2025
N 61-Ն
Հրաման