ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2025 թվականի N 1202-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը սահմանելու մասին» N 618-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«14. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ելնելով ներկայացված գործարար ծրագրի տնտեսական հիմնավորվածությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներից, հանձնաժողովի անդամների գնահատման արդյունքներից` ընդունում է համապատասխան որոշում հայտատուի հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ և դրա մասին տեղեկացնում լիազոր մարմնին:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. օգոստոսի 28
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 օգոստոսի 2025 թվական: