Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1235-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» N 850-Ն որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 6-րդ պարբերությունը «հաշվի առնելով կիսվող դասաժամերը» բառերից հետո լրացնել «ընդ որում, 2027-2028 թվականների ուսումնական տարվանից սկսած միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի պլանավորման ժամանակ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը հաշվարկվում է միայն դասաժամերի նորմատիվային ծավալներով հաշվարկած և ներառյալ կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամերով հաշվարկված միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թվերի միջին թվաբանականով. պարտադիր կրթության առաջին մակարդակում (տարրական կրթություն)` 1,606, պարտադիր կրթության երկրորդ մակարդակում (հիմնական կրթություն)` 2,023, հանրակրթության երրորդ մակարդակում (միջնակարգ կրթություն)` 2,625,» բառերով.

i

2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող հաստատություններում» բառերը փոխարինել «հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների)» բառերով.

3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության աղյուսակի 5-րդ կետի 2-րդ սյունակում «գործող» բառից հետո լրացնել «կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի» բառերով.

4) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության աղյուսակի 6-րդ կետի 2-րդ սյունակից հանել «համակարգող` կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում),» բառերը.

5) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության աղյուսակը լրացնել նոր 14-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

 

._________________________________________________________________________.

|14.|համակարգող` կրթական  |- 0,5 հաստիքային միավոր` մինչև  9   |ՆԱԱ*2,17  |

|   |աջակցությունների և   |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |դաստիարակչական       |դեպքում,                            |          |

|   |աշխատանքների         |- 0,75 հաստիքային միավոր` 9-ից      |          |

|   |(կառավարման նոր      |մինչև  18 դասարանների տարեկան միջին |          |

|   |համակարգի անցած      |թվի դեպքում,                        |          |

|   |լինելու դեպքում)     |- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև  |          |

|   |                     |36 դասարանների տարեկան միջին թվի    |          |

|   |                     |դեպքում,                            |          |

|   |                     |- 1,5 հաստիքային միավոր` 36 և       |          |

|   |                     |մինչև  48 դասարանների տարեկան միջին |          |

|   |                     |թվի դեպքում,                        |          |

|   |                     |- 2 հաստիքային միավոր` 48-ից ավելի  |          |

|   |                     |դասարանների տարեկան միջին թվի       |          |

|   |                     |դեպքում:                            |          |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. օգոստոսի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2025
N 1235-Ն
Որոշում