Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

29 օգոստոսի 2025 թվականի թիվ 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանով սահմանված`

1) N 1 հավելվածում`

i

ա. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր» բառերով.

բ. «Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայող (նիստի քարտուղար)» բառերը.

2) N 2 հավելվածում`

ա. 24-րդ կետի «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով.

i

բ. 31-րդ կետից հանել «Հանձնաժողովի» բառը.

i

գ. 32-րդ կետից հետո լրացնել 32.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«32.1. Եթե Հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական միավորման ներկայացուցիչը 3 կամ ավելի անգամ բացակայում է Հանձնաժողովի նիստերից կամ քվեարկություններից, ապա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարն առկա տվյալների շտեմարանից կատարում է լրացուցիչ ընտրություն և համապատասխան փոփոխություն կատարում սույն կարգի 30-րդ կետի համաձայն ընդունված հրամանում, ինչի մասին Վարչությունը գրավոր կարգով իրազեկում է համապատասխան հասարակական միավորմանը:».

i

դ. 33-րդ կետի «և 32-րդ» բառերը փոխարինել «, 32-րդ և 32.1-ին» բառերով.

ե. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«37. Հանձնաժողովը կազմված է Հանձնաժողովի նախագահից, տասներկու անդամից և նիստի քարտուղարից:».

i

զ. 42-րդ կետում, 53-րդ կետի 2-րդ ենթակետում, 54-րդ կետում, 55-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում, 57-րդ և 58-րդ կետերում «կարգապահական» բառից հետո լրացնել «կոպիտ» բառը, իսկ 53-րդ կետի 3-րդ ենթակետում և 55-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «խախտում» բառից առաջ լրացնել «կոպիտ» բառը.

է. 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«42. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի անդամները, կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը և նրա անմիջական ղեկավարը նիստի քարտուղարի կողմից ծանուցվում են Հանձնաժողովի նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին սույն կետում նշված ծանուցմամբ պարզաբանվում է նրա` սույն կարգի 43-րդ կետով նախատեսված` Հանձնաժողովում լսված լինելու, այդ թվում` հարգելի պատճառով նիստին ներկայանալու անհնարինության դեպքում` տեսակապի միջոցով, իրավունքի մասին` առաջարկելով մինչև Հանձնաժողովի նիստի օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ տեղեկացնել իր այդ իրավունքի իրացման նախընտրելի եղանակի մասին և նիստին տեսակապի միջոցով մասնակցելու ցանկության դեպքում, տեսակապին միանալու համար, տրամադրել կոնտակտային տվյալներ: Սույն կետով նախատեսված ծանուցման մասին նիստի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն:».

ը. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«43. Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն ունի Հանձնաժողովում լսված լինելու իրավունք, այդ թվում` հարգելի պատճառով նիստին ներկայանալու անհնարինության դեպքում` տեսակապի միջոցով: Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պարզաբանումը ստանալուց հետո` մինչև Հանձնաժողովի նիստի օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ, տեղեկացնում է իր` Հանձնաժողովում լսված լինելու իրավունքի իրացման նախընտրելի եղանակի մասին և նիստին տեսակապի միջոցով մասնակցելու ցանկության դեպքում ներկայացնում է հիմնավորում նիստին ներկայանալու անհնարինության պատճառի` հարգելի լինելու վերաբերյալ` տրամադրելով տեսակապին միանալու համար կոնտակտային տվյալներ` Հանձնաժողովի քարտուղարի`

1) էլեկտրոնային փոստին ուղարկված նամակով.

2) բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությամբ կամ

3) բջջային հեռախոսահամարին կատարված զանգի միջոցով:

Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից տեղեկացումը սույն կետով նախատեսված ժամկետում և կարգով իրականացնելու կամ չիրականացնելու դեպքում դրա վերաբերյալ Հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն:»:

i

թ. 43-րդ կետից հետո լրացնել 43.1-43.5-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«43.1. Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի` Հանձնաժողովում լսված լինելու իրավունքը տեսակապի միջոցով ապահովելիս Հանձնաժողովի անդամներն ու ծառայողը պետք է հստակ տեսնեն և լսեն միմյանց, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը պետք է հայտարարի, թե ինչպիսի կարգապահական կոպիտ խախտման կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության շրջանակներում է ապահովվում տվյալ ծառայողի` Հանձնաժողովում լսված լինելու իրավունքը:

43.2. Սույն կարգի 42-րդ կետին համապատասխան ծանուցված, սակայն իր լսված լինելու իրավունքի իրացման եղանակի վերաբերյալ սահմանված ժամկետում և կարգով տեղեկացում չներկայացրած կամ այդ իրավունքը Հանձնաժողովի նիստին անձամբ մասնակցելու եղանակով իրացնելու վերաբերյալ ցանկություն հայտնած կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի` Հանձնաժողովի նիստին չներկայանալն արգելք չէ Հանձնաժողովի քննությանը ներկայացված կարգապահական կոպիտ խախտման վերաբերյալ հարցի քննարկման համար:

43.3. Սույն կարգի 42-րդ կետին համապատասխան ծանուցված և սույն կարգի 43-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով իր լսված լինելու իրավունքը տեսակապի միջոցով իրացնելու վերաբերյալ ցանկություն հայտնած կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ տեսակապի հաստատումն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նիստի մեկնարկից անմիջապես հետո: Եթե կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը չի միանում տեսակապին (այդ թվում` ծառայողի համապատասխան տեխնիկական միջոցին կապի հասանելիություն չի լինում), ապա Հանձնաժողովի նախագահը հայտարարում է ընդմիջում` տասնհինգ րոպե տևողությամբ: Ընդմիջումից հետո կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից կրկին տեսակապին չմիանալու (այդ թվում` ծառայողի համապատասխան տեխնիկական միջոցին կապի հասանելիության բացակայության) դեպքում Հանձնաժողովի նիստը Հանձնաժողովի որոշմամբ հետաձգվում է: Հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ուշ, քան մինչև կարգապահական տույժ կիրառելու համար սահմանված ժամկետի ավարտին նախորդող երրորդ աշխատանքային օրը:

43.4. Սույն կարգի 43.3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի նիստը հետաձգվելու դեպքում Հանձնաժողովի հաջորդ նիստին Հանձնաժողովի քարտուղարը նախաձեռնում է կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ տեսակապի հաստատում` սույն կարգի 43.3-րդ կետով սահմանված կարգով և պարբերականությամբ: Եթե այս դեպքում ևս կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը չի միանում տեսակապին (այդ թվում` ծառայողի համապատասխան տեխնիկական միջոցին կապի հասանելիություն չի լինում), ապա այդ հանգամանքն արգելք չէ Հանձնաժողովի քննությանը ներկայացված կարգապահական կոպիտ խախտման վերաբերյալ հարցի քննարկման համար:

43.5. Լսված լինելու իր իրավունքը տեսակապի միջոցով իրացնելու ընթացքում կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը Հանձնաժողովին պետք է ներկայացնի`

1) բանավոր համաձայնություն` Հանձնաժողովում լսված լինելու իր իրավունքը տեսակապի միջոցով իրացնելու վերաբերյալ.

2) անձը հաստատող փաստաթուղթ (ծառայողական վկայական կամ անձնագիր), որը պետք է լինի հստակ տեսանելի:».

ժ. 44-րդ կետից հետո լրացնել 44.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«44.1. Հանձնաժողովի նիստի քարտուղարը չունի Հանձնաժողովում քվեարկելու իրավունք, իրականացնում է Հանձնաժողովի նիստի հետ կապված կազմակերպչական աշխատանքները, այդ թվում` կազմում է նիստերի վերաբերյալ արձանագրությունները և ներկայացնում Հանձնաժողովի նախագահի հաստատմանը:».

i

ժա. 55-րդ կետի 1-ին ենթակետում «պատասխանատվության» բառից հետո լրացնել «` առաջարկելով կիրառվելիք կարգապահական տույժի տեսակը» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Պարտականությունները կատարող`           Ա. Մկրտչյան

 

29 օգոստոսի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Ներքին գործերի նախարարություն
29.08.2025
N 3-Ն
Հրաման