ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունվարի 1995 թ. թիվ 25
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՀԵՌԱԿԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի մյուս ճյուղերի համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, և սկսած 1994 թվականից Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում վճարովի հիմունքներով կազմակերպել հեռակա ուսուցում` ագրոնոմիական և տնտեսագիտական մասնագիտությունների գծով` 4 տարի, ճարտարագիտական և տեխնոլոգիական մասնագիտությունների գծով` 4,5 տարի ժամկետով` շրջանավարտներին տալով բակալավրի որակավորմամբ ավարտական վկայական (դիպլոմ):
/խմբ. 25.01.96 թիվ 20 որոշում/
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկը, ամենամյա ընդունելության թվաքանակը, հաստատել ընդունելության կարգը և ուսումնական պլանները: