Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0282.120401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2001 թվականի N 282

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

    1.    (1-ին կետն ուժը կորցրել է 18.12.08 թիվ 1543-Ն որոշում)

i

2. Սույն որոշմամբ հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.12.08 թիվ 1543-Ն որոշում)

i

գ) (3-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 28.04.05 թիվ 562-Ն որոշում)

i

(3-րդ կետը փոփ.24.05.01 թիվ 446 որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 28.04.05 թիվ 562-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ սահմանված հաշվառման օբյեկտների հաշվառման կարգի վերաբերյալ.

բ) սույն որոշման 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ժամկետներում ներկայացված տեղեկանքներն ստանալուց հետո`

սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգին համապատասխան ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների մասին տեղեկանք.

երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների արդյունավետ կառավարման վերաբերյալ առաջարկություններ:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական գույքի կառավարման կատարելագործման առաջնահերթ միջոցառումների մասին» N 670 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:

 

Ձև N 1-5

i

_______

(ձևերն ուժը կորցրել են 18.12.08 թիվ 1543-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2001
N 282
Որոշում