ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1248-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1983-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1983-Ա որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 104 հասցեում գտնվող անշարժ գույքից 18,09 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց պող. թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 985,86 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1566474), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 188,76 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2184009), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքից 33,73 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2203520), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքում գտնվող անշարժ գույքից 115,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 016828), Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին- Չոբանքարա խճուղի 23 հասցեում գտնվող անշարժ գույքից 2199,58 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 12032018-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/3 հասցեում գտնվող անշարժ գույքից 186,23 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 18122020-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Հառիճ համայնքում գտնվող անշարժ գույքից 54 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1389924), Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տավրոսի 20 փող. թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքից 70,94 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1920985), Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Նարեկացու 5 հասցեում գտնվող անշարժ գույքից 85,99 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1641842) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար` 286.210.1016083) (այսուհետ` կազմակերպություն)` կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի
Երևան