Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2025 թվականի N 1256-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Արզական, Անտառային փողոց 29/6 հողամաս հասցեում գտնվող` շուկայական արժեքին մոտարկված` 129 897 075 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 4.4986 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31032025-07-0134 վկայական, այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ համատեղ իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) դրանում նախատեսելով, որ`

1) անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.

2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում նախաձեռնել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը` նախատեսելով նպատակային նշանակությունը` անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2025
N 1256-Ա
Որոշում