Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

040.0287.120401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«12» ապրիլի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

12 ապրիլի 2001 թվականի N 287

ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Լուծարված «Մասիսի ջերմոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության 21487 հազ. դրամ գնահատված գույքը, որպես ամբողջական մեկ միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:

1.2. Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 5372 հազ. դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:

1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Լուծարված «Ալավերդու ավտոտեխսպասարկման» դուստր ձեռնարկության` «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 9293 հազ. դրամ գնահատված գույքը, որպես ամբողջական մեկ միավոր, մասնավորեցնել մրցույթով:

2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 2325 հազ. դրամ:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Լուծարված «Վանաձորի հացաընդունման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել որպես երկու ամբողջական միավոր (այսուհետև` NN 1 և 2 տեղամասեր)` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 23994 հազ. դրամ գնահատված N 1 տեղամասի գույքը և նույն մեթոդով 42752 հազ. դրամ գնահատված N 2 տեղամասի գույքը մասնավորեցնել մրցույթով:

3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ NN 1 և 2 տեղամասերի գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.3. N 1 տեղամասի գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 6000 հազ. դրամ:

3.4. N 2 տեղամասի գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 10700 հազ. դրամ:

3.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.6. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.7. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:

3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 12-ի N 287 որոշման

ՑԱՆԿ

N 1 տեղամասի գույքի

.__________________________________________________________________________.

|NN |    Անվանումը        |Քանակը|Տարածքը|Շահա-   |Հաշվեկշռային|Գնահատված  |

|ը/կ|                     |      |(քառ.մ)|գործման |արժեքը      |արժեքը     |

|   |                     |      |       |տարեթիվը|(հազ. դրամ) |(հազ. դրամ)|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1 |         2           |  3   |   4   |    5   |      6     |     7     |

| Ա |ՇԵՆՔԵՐ               |      |       |        |            |           |

| 1.|Պահեստանոց N 3       |  1   |   1260|    1938|     3334.24|    6768,47|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Պահեստանոց N 5       |  1   |    984|    1939|     1559.03|    5285,85|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Պահեստանոց N 6       |  1   |   1000|    1957|     1426.42|     5371,8|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Տրանսֆորմատորի       |  1   |     16|    1937|      242.06|      96,22|

|   |ենթակայան            |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Պահակակետ            |  1   |     40|    1957|      268.45|     214,87|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |   3300|        |      6830,2|   17737,21|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Բ |ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |      |       |        |            |           |

| 1.|Ծածկ-պահեստ          |  1   |   1650|    1971|     2354.63|     935,96|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Հակահրդեհային ջրամբար|  1   |      -|    1949|       51.87|      20,62|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Հակահրդեհային ջրամբար|  1   |      -|    1946|       82.81|      32,92|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Մետաղյա դարպաս       |  1   |      -|    1958|       35.95|      14,29|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Քարե պարիսպ          |  1   |  555 մ|    1986|     1870.73|    743,615|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 6.|Ծածկ                 |  1   |    150|    1971|      477.75|     189,91|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |     4873.73|   1937,315|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Գ |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ        |      |       |        |            |           |

|   |ՄԻՋՈՑՆԵՐ             |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Ջերմաքարշ ՏԳՄ 23 Բ   |  1   |      -|    1988|      2093.0|     2091,4|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|ՎԱԶ - 21.06          |  1   |       |    1995|      3250.0|    1278,41|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |      5343,0|    3369,81|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Դ |ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ    |      |       |        |            |           |

|   |(բացառությամբ` շենքի,|      |       |        |            |           |

|   |շինության և          |      |       |        |            |           |

|   |տրանսպորտային        |      |       |        |            |           |

|   |միջոցների)           |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Ընդունարանի կահույք  |  1   |      -|    1994|      255.75|     120,22|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Տարողություն 21800 լ |  1   |      -|    1996|       200.0|      38,44|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Դիզելային գեներատոր  |  1   |      -|    1993|       62.34|     118,27|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Ուժային տրանսֆորմատոր|  1   |      -|    1987|       52.33|      37,69|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Ավտոմեքենայի կշեռք   |  1   |      -|    1996|      166.10|      90,44|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 6.|Կշեռք 500 կգ         |  1   |      -|    1988|       71.89|      28,58|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 7.|Ալյուր տեղափոխող սարք|  2   |      -|    1986|      103.29|      41,06|

|   |Նորիա 16-1           |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 8.|Կշեռք 2 տ            |  2   |      -|    1996|       240.0|      30,05|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 9.|Տարողություն 2750 լ  |  1   |      -|    1996|        50.0|      21,04|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|10.|Տարողություն 2000 լ  |  1   |      -|    1996|        35.0|     197,14|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|11.|Ավտոմատ Մ-1          |  1   |      -|    1987|      495.95|      39,43|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|12.|Ավտոմեքենայի կշեռք   |  1   |      -|    1956|       99.19|     137,59|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |     1831.83|     899,95|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Ե |ՓՈՔՐԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ|      |       |        |            |           |

|   |ԱՌԱՐԿԱՆԵՐ            |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Սեղանի կշեռք         |  1   |      -|       -|       12.08|      12,08|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Սեղանի կշեռք         |  1   |      -|       -|        16.0|      16,00|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Թաթավոր կշեռք        |  1   |      -|       -|        11.0|      11,00|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Թաթավոր կշեռք        |  1   |      -|       -|        11.0|      11,00|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |       50.08|      50,08|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |    18928.84|      23994|

.__________________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 12-ի N 287 որոշման

ՑԱՆԿ

N 2 տեղամասի գույքի

.__________________________________________________________________________.

|NN |    Անվանումը        |Քանակը|Տարածքը|Շահա-   |Հաշվեկշռային|Գնահատված  |

|ը/կ|                     |      |(քառ.մ)|գործման |արժեքը      |արժեքը     |

|   |                     |      |       |տարեթիվը|(հազ. դրամ) |(հազ. դրամ)|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1 |         2           |  3   |   4   |    5   |      6     |     7     |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Ա |ՇԵՆՔԵՐ               |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Պահեստանոց N 1       |  1   |   1350|    1931|     2795.98|    7251,93|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Պահեստանոց N 2       |  1   |   2350|    1931|     4956.77|   12623,73|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Պահեստանոց N 4       |  1   |   1480|    1939|     2471.10|    7950,26|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Տարայի պահեստ        |  1   |    110|    1940|      157.43|      590,9|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Մեխանիկական          |  1   |     30|    1940|      142.42|     161,15|

|   |արհեստանոց           |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 6.|Ջերմաքարշի դեպո      |  1   |    108|    1981|     3450.26|    1371,48|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 7.|Բանվորական բաղնիք,   |  1   |     20|    1957|      334.88|     133,11|

|   |հանդերձարան          |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |   5448|        |    14308.84|   30082,56|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Բ |ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Հակահրդեհային ջրամբար|  1   |      -|    1940|      148.79|      59,14|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Հակահրդեհային ջրամբար|  1   |      -|    1960|      137.41|      54,62|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Հակահրդեհային ջրամբար|  1   |      -|    1945|      125.12|      49,74|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Պահեստ-ծածկ          |  1   |   1610|    1976|     4025.39|    1600,09|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Մետաղյա դարպաս       |  1   |      -|    1958|       37.76|      15,01|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 6.|Մետաղյա դարպաս       |  1   |      -|    1940|       40.50|       16,1|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 7.|Ավտոմոբիլների        |  1   |     15|    1956|       99.19|      39,43|

|   |կշեռք-ծածկ           |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 8.|Ծածկ                 |  1   |    200|    1986|     1538.18|     611,68|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 9.|Քարե պարիսպ          |  1   |  555 մ|    1986|     1870.73|    743,615|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|10.|Ծածկ-գեներատոր       |  1   |     24|    1971|      226.13|      89,89|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |     8249,88|   3279,315|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Գ |ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ    |      |       |        |            |           |

|   |(բացառությամբ` շենքի,|      |       |        |            |           |

|   |շինության և          |      |       |        |            |           |

|   |տրանսպորտային        |      |       |        |            |           |

|   |միջոցների)           |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Սայլակ «Ռոկլա»       |  6   |      -|    1995|       485.0|     190,78|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Ուժային              |  2   |      -|    1996|      1066.0|     649,55|

|   |տրանսֆորմատոր        |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Օդամղիչ              |  1   |      -|    1996|        40.0|      23,14|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Կշեռք 1 տ            |  2   |      -|    1996|       280.0|     160,52|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Էլեկտրական սղոց      |  1   |      -|    1996|        80.0|      44,31|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 6.|Էլեկտրական վառարան   |  1   |      -|    1996|       400.0|     200,13|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 7.|Էլեկտրական վառարան   |  1   |      -|    1996|       504.0|     251,04|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 8.|Էլեկտրական           |  1   |      -|    1996|        42.0|      23,19|

|   |ջրատաքացուցիչ        |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 9.|Էլեկտրական վառարան   |  1   |      -|    1996|       425.0|     207,15|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|10.|Խմորահունց           |  1   |      -|    1996|       552.5|      269,3|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|11.|Դեժ                  |  2   |      -|    1996|       127.5|      62,15|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|12.|Էլեկտրատաքացուցիչ    |  1   |      -|    1996|        43.0|      23,41|

|   |(կալորիֆեր)          |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|13.|Էլեկտրական սալիկ     |  1   |      -|    1996|       19.42|      10,09|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|14.|Մսաղաց               |  1   |      -|    1996|        7.82|       7,73|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|15.|Սառնարան-վաճառասեղան |  1   |      -|    1996|       24.02|      16,21|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|16.|Տարողություն 500 լ   |  1   |      -|    1996|       36.77|      92,76|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|17.|Վերելակ              |  1   |      -|    1996|      379.93|     164,55|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|18.|Սայլակ «Ռոկլա»       |  2   |      -|    1996|       158.0|      82,12|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|19.|Աղաց կոմբիկերի համար |  1   |      -|    1997|       550.0|     339,54|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|20.|Ալյուրի մաղ          |  1   |      -|    1997|       120.0|      68,72|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|21.|Էլեկտրական           |  1   |      -|    1997|       960.0|     566,02|

|   |տրանսֆորմատոր        |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|22.|Էլ. պահարան բաժանարար|  1   |      -|    1997|       204.0|     120,28|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|23.|Կաթսա «Դնեպր»        |  1   |      -|    1997|       500.0|     295,44|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|24.|Ավտոմագնիտոֆոն       |  1   |      -|    1996|       168.0|      97,32|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|25.|Ճաշարանի սեղան, աթոռ |  4   |      -|    1996|       35.12|      19,56|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|26.|Գրասենյակային կահույք|  1   |      -|    1997|      667.44|     355,11|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|27.|Բեռնափոխադրիչ ԼՏ-6   |  1   |      -|    1997|       25.94|      20,35|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|28.|Բեռնափոխադրիչ ՏՏ-3   |  1   |      -|    1997|        27.3|      20,72|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|29.|Էլեկտրական բարձիչ    |  1   |      -|    1988|       509.6|     202,57|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|30.|Բունկերային          |  1   |      -|    1987|       109.2|      43,41|

|   |բեռնաթափիչ           |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|31.|Բեռնափոխադրիչ        |  1   |      -|    1982|       55.97|      22,25|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|32.|Հացահատիկի           |  1   |      -|    1985|       25.03|      20,35|

|   |բեռնափոխադրիչ        |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|33.|Բարձող մեքենա ՄՎՍ    |  1   |      -|    1988|      304.85|     121,18|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|34.|Ջերմաքարշի ուղղիչ    |  1   |      -|    1973|       24.12|       9,59|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|35.|Բեռնափոխադրիչ        |  1   |      -|    1987|       21.39|        8,5|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|36.|Ավտոմատ «Բրա-1»      |  1   |      -|    1986|      539.63|      214,5|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|37.|Վագոնի կշեռք         |  1   |      -|    1987|     1468.74|     583,82|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|38.|Փաթեթավորող ավտոմատ  |  1   |      -|    1987|      278.92|     110,87|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|39.|Հաշվիչ մեքենա        |  2   |      -|    1975|       65.06|      25,86|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|40.|Հաշվիչ մեքենա        |  1   |      -|    1979|      238.88|      94,95|

|   |«Ասկոտա»             |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|41.|Գրամեքենա            |  1   |      -|    1988|       60.52|      24,05|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|42.|Խառատային հաստոց     |  1   |      -|    1987|       93.28|      37,08|

|   |1-Դ601               |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|43.|Գրամեքենա            |  1   |      -|    1993|      113.75|      45,22|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|44.|Ուժային տրանսֆորմատոր|  1   |      -|    1995|       290.0|     158,31|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|45.|Էլեկտրական հաշվիչ    |  1   |      -|    1993|        1.82|       5,20|

|   |մեքենա               |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|46.|Լիցքավորման սարք     |  1   |      -|    1993|        8.19|       3,26|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|47.|Հեռուստացույց        |  1   |      -|    1994|        85.8|      34,11|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |     12223.5|    6146,27|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Դ |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ        |      |       |        |            |           |

|   |ՄԻՋՈՑՆԵՐ             |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |Ջերմաքարշ ՏԳՄ 23-2052|  1   |      -|    1985|     1612.98|    1611,74|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Ե |ՆՅՈՒԹԵՐ              |      |    Չ/մ|        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Ներկ                 |  55  |     կգ|       -|        46.2|       46,2|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Գրելու թուղթ         | 178  |     կգ|       -|      531.39|     531,39|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Սարք ԱԶՈՒ            |  1   |    հատ|       -|        10.8|       10,8|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Տարողություն         |  1   |    հատ|       -|        20.0|       20,0|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Խողովակ              | 131  |      մ|       -|      137.55|     137,55|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 6.|Քարածուխ             | 2680 |     կգ|       -|      144.72|     144,72|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 7.|Բանվորական գլխարկ    |  30  |    հատ|       -|        2.21|       2,21|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 8.|Կոստյում             |  40  |    հատ|       -|       120.0|      120,0|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 9.|Բաճկոն               |  18  |    հատ|       -|        90.0|       90,0|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|10.|Բանվորական           |  40  |    հատ|       -|       200.0|      200,0|

|   |արտահագուստ          |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|11.|Բաճկոն               |  38  |    հատ|       -|        26.6|       26,6|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|12.|Տարողություն         |  1   |    հատ|       -|         150|        150|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |      1479.5|     1479,5|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| Զ |ՓՈՔՐԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ|      |       |        |            |           |

|   |ԱՌԱՐԿԱՆԵՐ            |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 1.|Ապակյա պահարան       |  2   |      -|       -|        7.14|       7,14|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 2.|Գրասեղան             |  1   |      -|       -|        5.18|       5,18|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 3.|Ապակյա գլանաձև  անոթ |  1   |      -|       -|        0.01|       0.01|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 4.|Ալյուրի չափիչ գործիք |  2   |       |       -|        0.03|       0.03|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 5.|Հավաքման տախտակ      |  5   |      -|       -|        0.06|       0.06|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 6.|Ալյուրի չափիչ գործիք |  2   |      -|       -|        0.03|       0.03|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 7.|Մաղ` մետաքսյա        |  3   |      -|       -|         0.1|        0.1|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 8.|Ապակյա անոթ          |  1   |      -|       -|        0.01|       0.01|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

| 9.|Կշռաքար              |  1   |      -|       -|        0.02|       0.02|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|10.|Հացահատիկի չափիչ     |  3   |      -|       -|        0.12|       0.12|

|   |գործիք               |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|11.|Գլանաձև  անոթ        |  1   |      -|       -|        0.21|       0.21|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|12.|Ջերմաչափ             |  1   |      -|       -|        0.04|       0.04|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|13.|Փոքր մաղ             |      |      -|       -|        0.63|       0.63|

|   |(լաբորատորիայի)      |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|14.|Երկաթյա պահարան      |  1   |      -|       -|        0.18|       0.18|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|15.|Երկաթյա պահարան      |  1   |      -|       -|        0.19|       0.19|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|16.|Դրամարկղ             |  1   |      -|       -|        1.07|       1.07|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|17.|Գրասեղան             |  2   |      -|       -|        0.96|       0.96|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|18.|Երկաթյա դրամարկղ     |  1   |      -|       -|        1.15|       1.15|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|19.|Գրասեղան             |  2   |      -|       -|        40.0|       40.0|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|20.|Էլեկտրական ջահ       |  1   |      -|       -|        29.0|       29.0|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|21.|Հեռախոս              |  1   |      -|       -|        27.0|       27.0|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|22.|Էլեկտրական հաշվիչ    |  1   |      -|       -|        12.0|       12.0|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|23.|Տրանսֆորմատորի       |  3   |      -|       -|         3.0|        3.0|

|   |ապահովիչ             |      |       |        |            |           |

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|24.|Վարագույր            | 11 մ |      -|       -|       24.29|      24.29|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |      152.42|     152,42|

|___|_____________________|______|_______|________|____________|___________|

|   |   Ընդամենը          |      |       |        |    38027.12|    42751.2|

.__________________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
12.04.2001
N 287
Որոշում