ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 775-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 192-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-48-Ն օրենքի 1-ին հոդվածը, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-50-Ն օրենքի 1-ին հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի N 761-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 192-Ա որոշման ամբողջ տեքստում օգտագործվող «ֆինանսների» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի 4
Երևան