ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 776-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը`
1) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության գործունեությունը:
2. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչությունն անվանափոխել ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածի 10-րդ կետում`
i
ա. ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.2-րդ և 13.3-րդ ենթակետերով.
«13.2) հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը.
13.3) պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը.».
2) հավելվածի 11-րդ կետում`
i
ա. 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» պարբերություններով.
«զ. տնտեսության զարգացման հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման գործընթացի համակարգումը, դրանց ընթացքի դիտանցման և արդյունքների գնահատման իրականացումը.
է. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնին վերապահված` Պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականության մշակման աշխատանքների և ծրագրերի խթանման ու տարածման գործառույթների և այլ լիազորությունների իրականացում.»,
բ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ և 12-րդ ենթակետերը.
3) հավելվածի 32-րդ կետում`
i
ա. ուժը կորցրած ճանաչել 21-րդ ենթակետը,
բ. 27-րդ կետում «Ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն» բառերը փոխարինել «ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել վարչական գործերի հանձնումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի
Երևան