Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2025 թվականի N 778-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` խաղային գործի կարգավորման վարչությունը.

2) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` հանրային ներդրումների վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել կանաչ տնտեսության բաժինը.

3) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` կանաչ տնտեսության բաժինը միացնել ձեռներեցության վարչությանը.

4) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` հանրային ներդրումների վարչության գործունեությունը դադարեցնել.

5) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` գործերի կառավարման վարչությունը վերակազմավորել կազմակերպատնտեսական բաժնի:

2. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` անձնակազմի կառավարման վարչությունն անվանափոխել մարդկային ռեսուրսների կառավարման վարչության:

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածի 10-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 9-րդ և 11-րդ ենթակետերը,

բ. 22-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ ենթակետով`

«23) խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը.».

2) հավելվածի 11-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 12-րդ ենթակետերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-ին ենթակետով`

«49.1) խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում` խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.».

3) հավելվածի 32-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին ենթակետով`

«13.1) կանաչ տնտեսության բաժինը.»,

գ. 13.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 26-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ ենթակետով`

«27) խաղային գործի կարգավորման վարչությունը:».

4) հավելվածի 33-րդ կետում`

i

ա. 4-րդ ենթակետում «անձնակազմի» բառը փոխարինել «մարդկային ռեսուրսների» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը,

գ. 11-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով`

«12) կազմակերպատնտեսական բաժինը:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի և 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության, որոնք ուժի մեջ են մտնում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից բխող փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.09.2025
N 778-Լ
Որոշում