ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2025 թվականի N 779-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 746-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի օգոստոսի 26-ի «Ժաննա Անդրեասյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին» N 746-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Ժաննա Անդրեասյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը (օրապահիկը և Շիրազ-Թեհրան-Երևան ճանապարհածախսը) կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:».
2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել նոր` 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով`
«2.1. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2.2. Ընդունել ի գիտություն, որ Երևան - Շիրազ ավիաչվերթն իրականացվելու է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կազմակերպված հատուկ չվերթի միջոցով:
2.3. Հատուկ չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «1168. Արվեստների ծրագիր» ծրագրի «11030. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի 5
Երևան