Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1023-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2025 թվականի N 782-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1023-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1023-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման, ինչպես նաև NN 1 և 2 հավելվածների վերնագրերը «ՀԱՄԱԿԱՐԳՈՂ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» բառերով.

2) որոշման 1-3-րդ կետերը, N 2 հավելվածի 1-ին կետը «համակարգող» բառից հետո լրացնել «և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման» բառերով.

3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`

«2.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանը վերաբերող նիստերին խորհրդի կազմում ընդգրկվում են նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, ՀՀ ներքին գործերի նախարարը և ՀՀ արդարադատության նախարարը:».

4) N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ղեկավարները:».

5) N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Խորհրդի հիմնական նպատակներն են`

1) պետական բյուջեի կատարման գործընթացում աշխատանքների համակարգում, բյուջեի վերանայման գծով առաջարկությունների ներկայացում և աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացում.

2) Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կայունության ու կանխատեսելիության ապահովում` հարկաբյուջետային ռիսկերի բացահայտման, գնահատման և համակարգված կառավարման ուղղությունների ու քաղաքականությունների սահմանման և ներգրավված պետական մարմինների աշխատանքների համակարգման միջոցով:».

6) N 2 հավելվածի 3-րդ կետում`

ա. «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

«3) հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող վերլուծությունների և պետական մարմինների կողմից արձագանքների համակարգումը:».

7) N 2 հավելվածի 4-րդ կետում`

ա. «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ ենթակետերով`

«4) հարկաբյուջետային ռիսկերին առնչվող հիմնական փաստաթղթերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան բյուջետային ուղերձի, հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և հարկաբյուջետային ռիսկերի մեղմման հաշվետվության) նախագծերի քննարկում.

5) պետական մարմինների կողմից իրականացվող` հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանն առնչվող միջոցառումների համակարգում` վաղ հայտնաբերման, արձագանքման և մեղմման նպատակով.

6) հարկաբյուջետային ճգնաժամային իրավիճակների դեպքում (այդ թվում` արտակարգ իրավիճակներ) արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով իրավիճակային վերլուծություն և անհետաձգելի հակազդման միջոցառումների քննարկում:».

8) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով`

«4.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման գործառույթների հետ կապված խորհրդին աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի գործառույթներն են կառավարել հարկաբյուջետային ռիսկերին առնչվող տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և վերլուծության մեխանիզմները` հարկաբյուջետային ռիսկերի համակարգված վերհանման և մեղմման նպատակով: Աշխատանքային խմբի կազմը, գործառույթները և աշխատակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:».

9) N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը «ռիսկերի» բառից առաջ լրացնել «հարկաբյուջետային» բառով.

10) N 2 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով`

«3.1) խորհրդին տարեկան պարբերականությամբ հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և ռիսկերի մեղմման հաշվետվության ներկայացումը և ըստ անհրաժեշտության` մոնիտորինգի արդյունքներով հայտնաբերված ռիսկերի պրոֆիլի փոփոխությունների վերաբերյալ հաշվետվողականության ապահովումը.»:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. սեպտեմբերի 5

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.09.2025
N 782-Ա
Որոշում