ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2025 թվականի N 820-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության գործունեությունը.
2) այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետը, 11-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը, 7-րդ ենթակետը, 32-րդ կետի 9-րդ ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-188-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. սեպտեմբերի 15
Երևան