Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2025 թվականի N 1336-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» N 860-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի սեպտեմբերի 18-ի

N 1336-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2024 թվականի N 860-Ն

 

ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՎԵՐՑՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ (ՈՒՆԵՑՈՂ) ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներից սահմանել բացառություն և փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք չպահանջել`

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու դեպքում`

ա. Ադրբեջանի Հանրապետության կողմից Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանցից,

բ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանցից,

գ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված տրանսպորտային միջոցներ (բացառությամբ պետությանը կամ համայնքներին պատկանող կամ պետական կամ համայնքային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների) ունեցող իրավաբանական անձանցից.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված սուբյեկտներից` տրանսպորտային միջոցը սահմանված կարգով վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու դեպքում:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով և ժամկետներում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու դեպքում`

1) որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե նշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն.

2) սեփականատիրոջ ցանկությամբ Ղարաբաղի տարածքում իրականացված հաշվառումը չի դադարեցվում, իսկ հատկացված հաշվառման համարանիշերը և վկայագիրը չեն փոխանակվում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2025
N 1336-Ն
Որոշում