Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2025 թվականի N 1347-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՀՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

174. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող բոլոր խողովակագծերը նախքան գործարկումը պետք է ենթարկվեն ստուգման և փորձարկման: Հեղուկ վառելանյութի բաշխման նոր գծերը պետք է անցնեն ճնշման փորձարկում: Խողովակաշարը համարվում է հուսալի, եթե դիմանում է 10 րոպե անընդհատ ճնշմանը, ներծծման գծերը` 250 կՊա ճնշմանը, իսկ ճնշումային գծերը` 400 կՊա ճնշմանը:

175. Ներծծման համակարգում`

1) ներծծման խնդիրների առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով պետք է տեղադրվի հնարավորինս փոքր երկարությամբ ներծծման գիծ,

2) ներծծման գծերը պահեստավորման պահեստարանում պետք է ունենան վակուումի միջոցով ակտիվացող անջատիչ կափույր կամ համարժեք հակադարձ կափույր` տեղադրված անմիջապես բաժնավորիչ սարքի ստորին մասում: Հակադարձ կափույրը պետք է տեղադրվի այնպես, որ պոմպի վնասման կամ խափանման դեպքում այն պաշտպանվի վնասվածքներից,

3) յուրաքանչյուր ներծծման գիծ պետք է պահեստավորման պահեստարանի ներսում ունենա ներծծման իր անհատական ցիցը, որի տրամագիծը պետք է լինի ոչ պակաս համապատասխան ներծծման գծի տրամագծից,

4) ներծծման ցցերի միջև ծծափողային միացումները կարող են տեղադրվել միևնույն մակնիշի վառելիք պարունակող պահեստավորման պահեստարանների միջև:

176. Հեղուկ վառելանյութի ցանկացած ճնշումային գիծ պետք է ունենա կաթոցի հայտնաբերման սարք, որը գործում է կաթոցի հայտնաբերումից անմիջապես հետո: Եթե վառելիքի բացթողման գծերը ճնշման տակ են, ապա յուրաքանչյուր բաժնավորիչի հիմքում` մատակարարման գծի մեջ, պետք է տեղադրվի կափույր` նախատեսված արտակարգ իրավիճակների համար: Կափույրի մեջ տեղակայվում է սարք, որը պետք է ինքնաշխատ եղանակով փակվի խիստ բացասական ազդեցության կամ հրդեհի դեպքում: Նշված սարքը ենթակա է ստուգման տեղադրման ժամանակ և դրանից հետո` տարին մեկ անգամ:

177. Յուրաքանչյուր պոմպի վրա բացթողման կողմից պետք է տեղադրվի հոսակորստի հայտնաբերման սարք, որը պետք է ձայնային և տեսողական գրանցում կատարի խողովակային և բաժնավորող սարքերի հերմետիկության մասին: Նշված սարքը ենթակա է ստուգման և փորձարկման` առնվազն տարին մեկ անգամ:

178. Հեղուկ վառելանյութի փոխանցման յուրաքանչյուր գիծ պետք է ունենա մեկուսացման կափույր, որպեսզի հնարավոր լինի մեկուսացնել փոխանցման ճկափողերը և բեռնման ճկախողովակները` նախքան դրանց ֆիզիկական անջատումը: Մեկուսացման յուրաքանչյուր կափույր պետք է համակարգում իջեցնի չափից ավելի մեծ ճնշումները, որը հնարավորություն կտա խուսափելու գծին կամ տեխնոլոգիական սարքավորումներին մեծ վնաս հասցնող հիդրավլիկ ցնցումներից:

179. Այն դեպքերում, երբ միևնույն տեղում բեռնվում կամ բեռնաթափվում է երկու կամ ավելի տեսակի հեղուկ վառելանյութ, խողովակների յուրաքանչյուր միացման վրա պետք է նշվի փոխանցվող հեղուկ վառելանյութի տեսակը:

180. Խողովակների ճկուն միացումները պետք է կատարվեն խողովակագծի հետևյալ հատվածներում`

1) հեղուկ վառելանյութի փոխադրման և օդափոխման խողովակների միացման տեղերում,

2) օդափոխման խողովակի հիմքում,

3) ճնշման անկման այն կետերում, որտեղ փոխվում է խողովակագծի ուղղությունը:

181. Յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա օդափոխման առանձին համակարգ:

182. Օդափոխման խողովակները պետք է`

1) բաց տարածքում տեղադրվեն այնպիսի դիրքով, որ բացառվի դյուրավառ գազերի կուտակումը կամ թափանցումը ոչ անվտանգ վայրեր,

2) գետնի մակերևույթից ունենան առնվազն 4 մ բարձրություն,

3) լցավորման միացումից ունենան առնվազն 4 մ բարձրություն,

4) ցանկացած ծխնելույզի կամ օդանցքի կողային բարձրության համեմատ լինեն առնվազն 4 մ բարձր,

5) տեխնոլոգիական սարքավորման կողային բարձրության համեմատ լինեն առնվազն 4 մ բարձր:

183. Պահեստարանների օդափոխիչների սյուները պետք է տեղադրվեն այնպես, որ ապահովվի դրանց պաշտպանվածությունը մեխանիկական վնասվածքներից:

184. Արգելվում է պահեստարանների օդափոխման գծերը անցկացնել շենքի ներսով, դրա տակով կամ հիմքային մասով: Դրանք պետք է անցկացվեն ծածկի միջոցով` անցնելով ծածկի առավելագույն առաձգականության (պրոեկցիայի) առնվազն 1.5 մ բարձրությամբ:

185. Օդափոխիչն օդի բաղթողումները պետք է արձակի դեպի վեր և պաշտպանված լինի կողմնակի նյութերի ներթափանցումից:

186. Օդափոխման խողովակի տրամագիծը պետք է լինի միևնույն պահեստարանին միացված լցավորման խողովակի տրամագծի կեսից ավելին:

187. Եթե պահեստարանը լցավորվում է երկու կետերից միաժամանակ, ապա օդափոխման գծի տրամագիծը պետք է առնվազն 70%-ով մեծ լինի լցավորման միացման կետի տրամագծից:

188. Լցավորման միացումները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) լցավորման կետերը պետք է տեղադրվեն այնպես, որ դրանք լինեն հասանելի,

2) պահեստարանի հետ ճկափողի կամ բացթողման անցքի միացումը պետք է կատարվի արտակենտրոնակ (էքսցենտրիկ) կափույրով կամ համարժեք միացմամբ,

3) մեծաքանակ առաքումների համար պետք է ապահովվի 100 մմ պայմանական անցումը,

4) արտակենտրոնակ կափույրը պետք է թույլ տա, որ բացթողման անցքը փակվի լրիվ` լցման գծին հավասար լինելու դեպքում,

5) լցավորման փողրակը դեպի պահեստարանի հատակը պետք է երկարացվի մինչև 150 մմ` լցման ընթացքում ցայտելը նվազագույնի հասցնելու համար,

6) լցավորման խողովակի գլխիկի մոտ պետք է լինի փոքր անցք, որը կկանխի հեղուկ վառելանյութի ծծափողային հանումը:

189. Փակող և ստուգիչ կափույրների հետ պետք է լինի նաև ճնշման բացթողման սարք, որը պահեստարանում կիջեցնի հեղուկ վառելանյութի ջերմային ընդարձակման հետևանքով առաջացող ճնշումը:

190. Լցավորման կետը պետք է տեղադրվի այնպես, որ դրանում պահպանվի ամբողջ հոսակորուստը` այն պահեստավորման պահեստարան հետ մղելու համար:

191. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է հոսակորուստը հայտնաբերելու համար պարբերաբար ստուգել հեղուկ վառելանյութի ստորգետնյա խողովակների համակարգը: Կիրառվող մեթոդը և ուղեցույցը պետք է մշակվեն այնպես, որ հնարավոր լինի ցանկացած մասում ճշգրտությամբ հայտնաբերել խողովակների համակարգից հեղուկ վառելանյութի հոսակորստի դեպքերը: Հոսակորստի բացահայտման ինքնաշխատ սարքը պետք է սահմանափակի կամ ամբողջապես փակի հեղուկ վառելանյութի հոսքը, ահազանգի հոսակորստի մասին:

 

13. ԱՀՎԼԿ-Ի ԱՊԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

192. ԱՀՎԼԿ-ն, որը չի շահագործվում 30-60 օր ժամկետով, պետք է կոնսերվացվի օրենքով սահմանված կարգով:

193. ԱՀՎԼԿ-ի շահագործումը դադարեցվելու դեպքում ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է`

1) ձեռնարկել անվտանգության միջոցառումներ` կապված վառելիքի բաշխման և պահեստավորման պահեստարանների վերջնական փակման հետ,

2) հոսանքի աղբյուրից անջատել էլեկտրաէներգիա մատակարարող համակարգերը և մեկուսացնել էլեկտրալարերը,

3) հեղուկ վառելանյութի բաժնավորիչներն ամբողջովին դուրս հանել ԱՀՎԼԿ-ի տարածքից,

4) չորացնել հեղուկ վառելանյութի բաժնավորիչների ներծծման բոլոր գծերը,

5) բաժնավորիչների տակ գտնվող խոռոչների մեջ լցնել չոր ավազ և ծածկել ցեմենտի և ավազի խառնուրդով,

6) հեղուկ վառելանյութը և նստվածքները ամբողջությամբ դուրս հանել պահեստարանից և խողովակների համակարգից` մինչև ամենացածր մակարդակը,

7) փակել բոլոր անցուղիները և լցման գծերը, բացվածքները, պոմպագծերը,

8) հեռացնել վերգետնյա կամ ստորգետնյա ցանկացած պահեստարան, որը վերջնականապես փակված է,

9) մաքրել պահեստարանը, միջավայրն ազատել վտանգավոր գոլորշիներից` պահեստարանի բնականոն օդափոխությունն ապահովելու համար,

10) մշտապես փակված վերգետնյա պահեստարանների հոսակորուստը սահմանափակող երկրորդային համակարգերն ապահովել դրենաժի հնարավորությամբ` կուտակված ջրերի կամ արտազատումների համար,

11) պահեստարանը հեռացնելուց հետո այն պահել արգելապատված կամ այլ եղանակով պաշտպանված վայրում, ապահովել դրա պաշտպանությունն աղբի կուտակումներից կամ վնասվածքներից,

12) պահեստարանի փորված տեղը լցնել հողով և հարթեցնել,

13) դադարեցնել ԱՀՎԼԿ-ի գրանցումը ԱՎՕ-ների ռեեստրում` օրենքին համապատասխան:

194. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է կատարել հեղուկ վառելանյութի պահեստավորման համար օգտագործված ստորգետնյա կամ վերգետնյա պահեստարանների փակման (ապամոնտաժման) գնահատում, որի ընթացքում`

1) պետք է դիտարկվեն տվյալ կետում բավարար խորության տակ գտնվող հողը, գոլորշիները կամ խորքային ջրերը, գնահատվի պահեստարանի մոտակայքում շրջակա միջավայրի վարակման հնարավորության առկայությունը,

2) դիտարկման տեսակի ընտրությունը և իրականացման վայրը պետք է հիմնվեն երկրաբանական տվյալների, ջրի մակարդակի և հողի շերտի հաստության, ծակոտկենության, խորքային ջրի որակի և այն նյութի հատկանիշերի վրա, որտեղ պահվել է տվյալ պահեստարանը:

195. Պահեստարանների փակման գնահատման հաշվետվությունները պետք է պահվեն ԱՀՎԼԿ շահագործող անձի մոտ` 5 տարի ժամկետով:

196. Հեղուկ վառելանյութի պահեստավորման համար օգտագործված ցանկացած վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարան, որը հանվել է շահագործումից, չի կարող նորից շահագործվել, եթե լիովին չի համապատասխանում սույն կանոնների դրույթներին:

 

14. ԱՀՎԼԿ-ՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

197. ԱՀՎԼԿ-ում պետք է առկա լինի էլեկտրամատակարարման էլեկտրական գծապատկերը` բոլոր էներգասպառիչների (էլեկտրաշարժիչներ, լուսավորության միջոցներ, տաքացնող սարքեր և այլն), հզորության միացման կարգավորման սարքերի (միացիչներ, միացման կոճակներ, անջատիչներ և այլն) տեսակների, էլեկտրացանցի մալուխների և լարերի երկարության, մակնիշների և հատումների անցկացման եղանակների նշումով:

198. Փոխարկիչների, ուժային և լուսավորող ցանցի ինքնաշխատ անջատիչների վրա պետք է նշված լինի անջատվող ապարատի անվանումը:

199. Մալուխները պետք է տեղակայված լինեն տեխնոլոգիական խողովակագծերից ոչ պակաս, քան մեկ մետր հեռավորության վրա: Հեղուկ վառելանյութի խողովակաշարերի տակ կամ դրա ուղղահայաց հարթությունում մալուխների տեղադրումն արգելվում է:

200. Էլեկտրահաղորդալարերի զրահապատ և արճիճային պատյանով մալուխների, մեկուսիչ և պողպատյա խողովակների մետաղական թաղանթների մակերևույթները պետք է ներկվեն կամ պատվեն լաքով, որոնց ներկման գույնը պետք է տարբերվի շինության գույնից:

201. ԱՀՎԼԿ-ի վերանորոգման և առանձին տեխնոլոգիական գործողությունների իրականացման ժամանակ օգտագործվող սարքավորումների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով թույլատրվում է կրկնակի ռետինե մեկուսիչներով պատված մալուխների և լարերի ժամանակավոր օգտագործումը, որը պետք է ապահովի դրանց մեխանիկական վնասվածքների բացառումը և հեղուկ վառելանյութի, դրա գոլորշիների ներազդումը ռետինե մեկուսացման վրա:

202. Զրահապատ մալուխների պատյանի կիրառումը հողանցման կամ զրոյացման նպատակով արգելվում է:

203. Պայթյունավտանգ տարածքներում օգտագործվող էլեկտրասարքավորումները (էլեկտրաշարժիչներ, լուսավորության միջոցներ, տաքացնող սարքեր, միացման կարգավորման սարքեր և այլն) պետք է ունենան պայթունապաշտպանություն:

204. Ուժային և բաշխիչ վահանակների, բոլոր անջատիչների վրա պետք է գրառվեն անջատվող սարքերի անվանումները:

205. Բոլոր ապահովիչների վրա ներդիրի հալեցման եղանակով պետք է նշվեն հոսանքի ուղղակի նշանակությունները:

206. ԱՀՎԼԿ-ի արտաքին լուսավորման ցանցի ղեկավարումն իրականացվում է կենտրոնացված կարգով` ԱՀՎԼԿ-ի շենքից:

207. Էլեկտրական սարքավորումների բոլոր մետաղե մասերը պետք է հուսալիորեն զրոյացվեն (խլահողակցված չեզոքով ցանցերի համար) կամ պետք է հողանցված լինեն (մեկուսացված չեզոքով ցանցերի համար): Խուլ հողանցված չեզոքով ցանցերում էլեկտրաընդունիչների իրանի հողանցումն առանց դրանց զրոյացման արգելվում է:

208. Հողանցող և զրոյական հաղորդիչների միացումը հողանցիչներին, հողանցման կոնտուրին և հողանցման շինվածքներին իրականացվում է եռակցման միջոցով, իսկ էլեկտրասարքավորումների իրանին` եռակցմամբ կամ հուսալի հեղույսային միացմամբ:

209. Էլեկտրակայանքների յուրաքանչյուր մաս, որը ենթակա է հողանցման կամ զրոյացման, պետք է միացվի հողանցման կամ զրոյացման ցանցին` առանձին հաղորդիչի միջոցով: Արգելվում է տեխնոլոգիական խողովակաշարերն օգտագործել որպես հողանցող կամ զրոյացնող հաղորդիչ:

210. Խուլ հողանցված չեզոքով էլեկտրասարքավորումներում տարվա ցանկացած եղանակին հողանցող սարքի դիմադրությունը պետք է լինի 8 Օհմ-ից ոչ բարձր` 220 Վ եռաֆազ գծային հոսանքի դեպքում, և 4 Օհմ` 220 Վ միաֆազ գծային հոսանքի դեպքում: Մեկուսացված չեզոքով էլեկտրակայանքներում օգտագործվող հողանցիչ սարքավորման դիմադրությունը չպետք է գերազանցի 4 Օհմ-ը:

211. Սույն կանոններով պահանջվող շանթապաշտպանությունը (այդ թվում` ԱՀՎԼԿ-ի շենքերի ու շինությունների, էլեկտրակայանքների ու էլեկտրասարքավորումների մասով) պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրաէներգետիկական համակարգի գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:

212. Հեղուկ վառելանյութի պահման վերգետնյա պահեստարանների, անոթների և այլ ապրանքամանների մետաղե իրանները պետք է սարքավորվեն շանթարգելներով` տեղակայված պաշտպանված օբյեկտի վրա կամ առանձին:

213. ԱՀՎԼԿ-ի գազահեռացնող խողովակների վրայի տարածությունը պետք է պաշտպանված լինի կայծակի հարվածներից: Պաշտպանված պետք է լինեն նաև շնչող կափույրները և դրանց վրայի տարածությունները:

214. ԱՀՎԼԿ-ի շանթարգելների և հոսանքահեռացուցիչների միացումները, ինչպես նաև հողանցիչների` միմյանց հետ միացումները պետք է կատարվեն եռակցմամբ: Հողանցիչների դիմադրության ստուգման նպատակով հոսանքահեռացուցիչների վրա պետք է նախատեսված լինի չափման միջոցների հեղույսային միացման հնարավորություն:

215. Շանթարգելման սարքավորումների վիճակի ստուգումը, ներառյալ դիմադրության չափումները, իրականացվում է տարին մեկ անգամ` չոր եղանակին: Կոռոզիայի արդյունքում դրանց հատումներում 30%-ից ավելի ջարդվածքների կամ հալվածքների դեպքում անհրաժեշտ է փոխել դրանք կամ իրականացնել միացված մասերի վերանորոգում:

216. Ստատիկ էլեկտրաէներգիայից պաշտպանման համար նախատեսված հողանցող սարքավորման դիմադրությունը չպետք է գերազանցի 100 Օհմ-ը:

217. ԱՀՎԼԿ-ում պետք է առկա լինեն`

1) լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից տրված շանթապաշտպանության և հողանցման նախագծեր,

2) օգտագործվող չափման միջոցների համար, օրենքին համապատասխան, տրված ստուգաչափման վկայականներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա. գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրություններ,

բ. հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրություններ,

գ. հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրություններ,

3) տվյալներ` սարքավորումների վերանորոգման, փոփոխությունների մասին: Հողանցվող սարքերի տեխնիկական սպասարկման և անսարքությունների բացահայտման և դրանց վերացման համար կատարված աշխատանքները պետք է ամրագրվեն հողանցման կամ օպերատիվ գրանցամատյաններում: Արգելվում է էլեկտրասարքավորումների շահագործումը, որոնց հողանցման սարքերի դիմադրությունը մեծ է թույլատրելի սահմանից: Շանթապաշտպանության և հողանցման համակարգերը պետք է շահագործվեն մինչև ԱՀՎԼԿ-ի սարքավորումների փորձարկումը:

218. ԱՀՎԼԿ-ի տեխնոլոգիական սարքավորումների բոլոր մետաղե և էլեկտրահաղորդող ոչ մետաղե մասերը պետք է հողանցվեն` անկախ ստատիկ էլեկտրաէներգիայից պաշտպանության այլ միջոցների կիրառումից:

219. Բոլոր էլեկտրական սարքավորումները դրանք տեղակայող կարգաբերող հավաստագրված կազմակերպությունների կողմից ենթակա են պարբերական ստուգումների և փորձարկման: Սահմանվում է ստուգումների հետևյալ պարբերականությունը`

1) մալուխային գծերի մեկուսացման դիմադրության, էլեկտրական հաղորդալարերի ցանցի ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,

2) էլեկտրական շղթայի հանգույցների և սարքերի ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,

3) հողանցման կոնտուրների վիճակի, շանթարգելման և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության սարքավորումների ստուգում` ոչ պակաս, քան տարին մեկ անգամ,

4) խլահողանցված չեզոքով էլեկտրասարքավորումների ստուգում` ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ,

5) մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում ծակվող ապահովիչների և ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության ստուգում` ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:

 

15. ԱՀՎԼԿ-Ի ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

220. ԱՀՎԼԿ-ում տարեկան երկու անգամ պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ` կապված եղանակային պայմանների փոփոխությունների հետ:

221. Գարնանային ժամանակաշրջանում անհրաժեշտ է`

1) ձեռնարկել ԱՀՎԼԿ-ի տարածքի և դրա մուտքերի ճանապարհների հեղեղումների առաջացման կանխարգելիչ միջոցառումներ,

2) ապահովել պահեստարանների հուսալի հերմետիկացումը, որը կբացառի ջրի ներթափանցումը և հեղուկ վառելանյութի արտահոսքը մինչև վարարաջրերի սկսվելը,

3) աղբից և սառույցից մաքրել արտադրագծային կոյուղու բոլոր փոսերը և ջրհորները,

4) հանել ջրագծային համակարգի, ջրհորների և հրդեհային ջրածորանների (հիդրանտների) տաքացուցիչները,

5) անջատել յուղերի տաքացման համակարգերը` շրջակա միջավայրի օդի դրական ջերմաստիճանի կայունացման դեպքում,

6) իրականացնել պահեստարանների շնչող կափույրների և կրակային ապահովիչների տեխնիկական զննում և սպասարկում,

7) տեղադրել կրակմարիչներ դրանց ամառային տեղակայման վայրերում,

8) իրականացնել ԱՀՎԼԿ-ի շենքերի և շինությունների, սարքավորումների ներկման աշխատանքներ (անհրաժեշտության դեպքում),

9) ԱՀՎԼԿ-ի տարածքը կանոնավոր կերպով մաքրել արտադրական թափոններից, կենցաղային և շինարարական աղբից, չոր խոտից և թափված տերևներից:

222. Աշնանային ժամանակաշրջանում անհրաժեշտ է`

1) վերանորոգել, փորձարկել և նախապատրաստել շենքերի ջեռուցման և յուղի տաքացման համակարգերը,

2) ցրտից պատսպարել ջրագծային համակարգերի ջրհորները և ջրածորանները,

3) կրակմարիչները տեղափոխել տաքացվող տարածքներ և տեղադրել «Այստեղ գտնվում են կրակմարիչներ» ցուցանակը,

4) նախապատրաստել ջրհորդանային և մաքրման շինությունների համակարգերը,

5) ցրտից պատսպարել շենքերի պատուհանների և դռների հատվածները,

6) պատրաստել անհրաժեշտ գույք` ձյան և մերկասառույցի ժամանակ տարածքի մաքրման համար,

7) ձյուն տեղալու և մերկասառույցի առաջացման դեպքում մաքրել ԱՀՎԼԿ-ի շենքերի և շինությունների մուտքերը, հարթակները և սարքավորումները:

 

Աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|Ավտոտրանսպորտային      |Նվազագույն հեռավորությունը համապատասխան          |

|միջոցների հեղուկ       |շենքերի միջև,  կառույցները և                     |

|վառելանյութի լցավորման |սարքավորումները այն կարգով, որով դրանք           |

|կայանների շենքերի և    |գրանցվել են աղյուսակի վերնագրում                 |

|շինությունների         |                                                 |

|անվանումը              |                                                 |

|_______________________|_________________________________________________|

|1. Վառելիքի պահպանման  |1   |2    |3    |4ա |4բ |5ա   |5բ   |6    |7  |8 |

|ստորգետնյա             |____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|տարողություններ        |    |4    |     |3/9|9  |9/15 |15   |     |6  |9 |

|_______________________|____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|2. Լցասյունակներ       |4   |     |     |6/9|9  |12/15|15   |4    |9  |9 |

|_______________________|____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|3. Ավտոցիստերնների     |    |     |     |6/9|9  |12/15|15   |     |9  |12|

|սպասարկման հարթակ      |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|_______________________|____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|4. Ավտոտրանսպորտային   |3/9 |6/9  |6/9  |6  |9  |9    |9    |3/9  |-/9|6 |

|միջոցների              |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|հեղուկ վառելանյութի'   |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|բենզինի և  դիզելային   |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|վառելիքի լցակայանի     |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|անձնակազմի,            |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|տրանսպորտային միջոցների|    |     |     |   |   |     |     |     |   |  |

|սպասարկման շենքեր`     |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|                       |____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|ա) I, II և  III        |9   |9    |9    |9  |12 |9    |12   |6/9  |6/9|9 |

|աստիճանի               |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|հրակայունության դասի CO|    |     |     |   |   |     |     |     |   |  |

|կամ C1                 |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|                       |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|բ) IV աստիճանի         |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|հրակայունության դասի CO|    |     |     |   |   |     |     |     |   |  |

|_______________________|____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|5. Վարորդների և        |9/15|12/15|12/15|9  |9  |6    |9    |9/15 |-/9|9 |

|ուղևորների             |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|սպասարկման շենքեր`     |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|                       |____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|ա) I, II և  III        |15  |15   |15   |9  |12 |9    |12   |12/15|6/9|12|

|աստիճանի               |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|հրակայունության դասի CO|    |     |     |   |   |     |     |     |   |  |

|կամ C1                 |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|                       |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|բ) IV աստիճանի         |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|հրակայունության դասի CO|    |     |     |   |   |     |     |     |   |  |

|_______________________|____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|6. Նավթամթերքով        |    |4    |     |3/9|6/9|9/15 |12/15|     |6  |9 |

|աղտոտված մթնոլորտային  |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|տեղումների մաքրման     |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|շինություններ          |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|_______________________|____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|7. Ավտոտրանսպորտային   |6   |9    |9    |-/9|6/9|-/9  |6/9  |6    |12 |6 |

|միջոցների կայանատեղի   |    |     |     |   |   |     |     |     |   |  |

|_______________________|____|_____|_____|___|___|_____|_____|_____|___|__|

|8. Դիզելային վառելիքով |9   |9    |12   |6  |9  |9    |12   |9    |6  |  |

|աշխատող կաթսայատան շենք|    |     |     |   |   |     |     |     |   |  |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2025
N 1347-Ն
Որոշում