Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 1995 թ. թիվ 28

 

ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների տրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

Հաստատել մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների տրման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995թ.

հունվարի 19-ի թիվ 28 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման և ընկերությունների վերակազմավորման կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերի մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշման համաձայն վերակազմավորված բաժնետիրական ընկերություններին մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների (այսուհետև` սերտիֆիկատներ) տրման կարգը:

2. Ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհման աշխատանքային հանձնաժողովը (այսուհետև` աշխատանքային հանձնաժողով) սերտիֆիկատներ ստանալու համար տվյալ պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, 5-օրյա ժամկետում մասնակի անհատույց սեփականաշնորհման ճյուղային հանձնաժողովին (այսուհետև` ճյուղային հանձնաժողով) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցած աշխատողների ցուցակը` 2 օրինակից.

բ) մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջագիրը` 2 օրինակից (թիվ 1 ձևը կցվում է):

3. Ճյուղային հանձնաժողովն աշխատանքային հանձնաժողովներից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում`

ա) ստուգում և հաստատում է սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, որից հետո ցուցակի մեկ օրինակը, իսկ պահանջագրերի երկու օրինակը վերադարձնում է աշխատանքային հանձնաժողովներին.

բ) կազմում է ճյուղի ձեռնարկությունների ցուցակ` 2 օրինակից, նշելով յուրաքանչյուր ձեռնարկությանը հասանելիք սերտիֆիկատների քանակը, ինչպես նաև սերտիֆիկատների ընդհանուր քանակը.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ցուցակը և սերտիֆիկատների ստացման պահանջագիրը` 3 օրինակից (թիվ 2 ձևը կցվում է):

Ճյուղային հանձնաժողովը կատարում է սերտիֆիկատների բաշխում ըստ ձեռնարկությունների, իր կողմից հաստատված գրաֆիկի համաձայն, որտեղ նշված է սերտիֆիկատների տրման օրը և վայրը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը`

ա) ամփոփում է ճյուղային հանձնաժողովներից ստացած փաստաթղթերն ու տեղեկությունները, հաստատում է պահանջագրերը.

բ) ճյուղային հանձնաժողովների պահանջագրերի մեկ օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինկասացիոն վարչություն.

գ) սահմանում է յուրաքանչյուր ճյուղի ձեռնարկությունների համար սերտիֆիկատների ստացման ժամկետները:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինկասացիոն վարչությունը ճյուղային հանձնաժողովներին է հանձնում սերտիֆիկատները` ըստ պահանջագրերում նշված քանակի, որը վավերացվում է հանձնման-ընդունման ակտով:

6. Ձեռնարկություններին սերտիֆիկատները տրվում են ճյուղային հանձնաժողովների կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ:

7. Աշխատանքային հանձնաժողովը ճյուղային հանձնաժողովից սերտիֆիկատներ ստանալու համար նրան է ներկայացնում արդեն հաստատված պահանջագրերը` 2 օրինակից:

8. Սերտիֆիկատները ստանալու համար աշխատանքային հանձնաժողովն իր կազմից նշանակում է պատասխանատու անձ, որին ձեռնարկությունը տալիս է լիազորագիր (թիվ 3 ձևը կցվում է):

9. Սերտիֆիկատները ստանալու փաստն ամրագրվում է պահանջագրերի վրա համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի կնիքով և ճյուղային հանձնաժողովի կողմից վարվող հատուկ գրանցամատյանում գրանցում կատարելով:

10. Սերտիֆիկատների բաշխումը ձեռնարկության աշխատողներին կատարվում է պատասխանատու անձի կողմից:

11. Սերտիֆիկատները, նախքան տվյալ ձեռնարկության աշխատողներին բաշխելը, լրացվում են` գրվում է բաժնետիրական ընկերության անվանումը, սերտիֆիկատի անվանական արժեքը, այն ստորագրվում է բաժնետիրական ընկերության նախագահի, գլխավոր հաշվապահի կողմից և կնքվում է:

12. Պատասխանատու անձը ճյուղային հանձնաժողովից սերտիֆիկատները ստանալու և դրանց պահպանության համար կրում է պատասխանատվություն:

13. Բաշխված սերտիֆիկատները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և դրանց պահպանումը կատարվում է խիստ հաշվառման փաստաթղթերի համար սահմանված կարգով:

 

Ձև թիվ 1

-------------

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր ---------------------

 

--------------------------------------------------------------------------

                  (ձեռնարկության լրիվ անվանումը)

 

--------------------------------------------------------------------------

                     (հասցեն, գտնվելու վայրը)

 

Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջվող քանակը ----

 

--------------------------------------------------------------------- հատ:

(թվերով և տառերով)

 

   Աշխատանքային հանձնաժողովի           Ճյուղային հանձնաժողովի

   նախագահ`                            նախագահ`

 

   Ձեռնարկության կնիքը`                Ճյուղային հանձնաժողովի

                                       համապատասխան մարմնի

                                       կնիքը`

 

Ձև թիվ 2

-------------

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր ---------------------

 

--------------------------------------------------------------------------

                  (ճյուղային հանձնաժողովի անվանումը)

 

--------------------------------------------------------------------------

              (ճյուղային հանձնաժողովի հասցեն, գտնվելու վայրը)

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների պահանջվող քանակը

 

--------------------------------------------------------------------- հատ:

(թվերով և տառերով)

 

   Ճյուղային հանձնաժողովի                       Ճյուղային հանձնաժողովի

   համապատասխան                                 նախագահ`

մարմնի կնիքը`

 

   ՀՀ ֆինանսների                                ՀՀ ֆինանսների

   նախարարության կնիքը`                         նախարարի տեղակալ`

 

Ձև թիվ 3

------------

 

Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր ---------------------

 

--------------------------------------------------------------------------

                     (ձեռնարկության լրիվ անվանումը)

 

--------------------------------------------------------------------------

                        (հասցեն, գտնվելու վայրը)

 

Լիազորում է -----------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

--------------------------------------------------------------------------

 

Անձնագրի տվյալները ----------------------------------------------------

(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)

 

--------------------------------------------------------------------------

 

------------------------------------------- ճյուղային հանձնաժողովից մասնակի

 

անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատներ ---------------------------------

 

---------------------------------------------------------------------- հատ:

(թվերով և տառերով)

 

Ձեռնարկության տնօրեն`

 

Ձեռնարկության գլխավոր հաշվապահ`

 

Ձեռնարկության կնիքը`

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.1995
N 28
Որոշում