Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 սեպտեմբերի 2025 թվականի N 622-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել շարժական գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով կազմակերպվելու դեպքում գույքի պահպանության վճարների դրույքաչափերը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. Գալյան

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

N 622-Ն հրամանի

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

.__________________________________________________________________.

|N  |Անվանումը, միավորը                                |Օրական     |

|   |                                                  |դրույքաչափը|

|   |                                                  |(դրամ)     |

|___|__________________________________________________|___________|

|1. |Տրանսպորտային միջոցներ մարդատար (1 միավոր)        |       1000|

|___|__________________________________________________|___________|

|2. |Տրանսպորտային միջոցներ բեռնատար (1 միավոր)        |       2000|

|___|__________________________________________________|___________|

|3. |Շինարարական տեխնիկա (1 միավոր)                    |       2000|

|___|__________________________________________________|___________|

|4. |Գյուղատնտեսական տեխնիկա (1 միավոր)                |       1000|

|___|__________________________________________________|___________|

|5. |Պահեստամասեր (մինչև  1 տոննա)                     |       1000|

|___|__________________________________________________|___________|

|6. |Հաստոցներ և  սարքավորումներ (մինչև  10 քմ մակերես |       1000|

|   |զբաղեցնող)                                        |           |

|___|__________________________________________________|___________|

|7. |Կապի միջոցներ և  համակարգչային տեխնիկա (1 միավոր) |        200|

|___|__________________________________________________|___________|

|8. |Էլեկտրոնային և  կենցաղային տեխնիկա (1 միավոր)     |        200|

|___|__________________________________________________|___________|

|9. |Բժշկական սարքավորումներ (1 միավոր)                |        500|

|___|__________________________________________________|___________|

|10.|Բժշկական ապրանքները (մինչև  1 կգ)                 |        200|

|___|__________________________________________________|___________|

|11.|Կահույք (1 միավոր)                                |        100|

|___|__________________________________________________|___________|

|12.|Հագուստ (մինչև  1 կգ)                             |        100|

|___|__________________________________________________|___________|

|13.|Թանկարժեք մետաղներ և  քարեր, ոսկերչական և  ոսկուց,|        100|

|   |արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից,     |           |

|   |թանկարժեք քարերից և  ադամանդից պատրաստված զարդեր, |           |

|   |ինչպես նաև  դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի     |           |

|   |առանձին պատկանելիքներ (մինչև  1 կգ)               |           |

|___|__________________________________________________|___________|

|14.|Կերպարվեստի և  քանդակագործության ստեղծագործության |        200|

|   |նմուշ (1 միավոր)                                  |           |

|___|__________________________________________________|___________|

|15.|Շուտ փչացող գույք, սննդամթերք և  սննդային հումք,  |        200|

|   |կենդանական կերեր, օծանելիքակոսմետիկական ապրանքներ,|           |

|   |դեղորայք, դեղամիջոցներ, դեղանյութեր, կենցաղային   |           |

|   |քիմիայի ապրանքներ և  նմանատիպ այլ ապրանքներ, որոնց|           |

|   |համար սահմանված պիտանիության ժամկետը պակաս է մեկ  |           |

|   |տարուց, ինչպես նաև  ծխախոտային արտադրանք և  խմիչք |           |

|   |(մինչև  100 կգ կամ մինչև  100 լ)                  |           |

|___|__________________________________________________|___________|

|16.|Ոչ սննդային հումք (մինչև  1000 մ3)                |        200|

|___|__________________________________________________|___________|

|17.|Դյուրավառ նյութեր (մինչև  1000 մ3)                |        500|

|___|__________________________________________________|___________|

|18.|Ընտանի և  այլ կենդանիներ (1 միավոր)               |       1000|

|___|__________________________________________________|___________|

|19.|Այլ գույք (մինչև  1 կգ)                           |        100|

.__________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
23.09.2025
N 622-Ն
Հրաման