Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1383-Ն

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2025 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1383-Ն որոշման

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Որակավորման վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:

2. Որակավորման վկայականի գործողությունը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել դիմողի հայտի հիման վրա սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետով:

3. Որակավորման ժամկետը երկարաձգելու համար գործում է նույն ընթացակարգը, ինչ որակավորման վկայականը տալու համար կիրառված ընթացակարգն է:

4. Որակավորման վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ որակավորման վկայականը երկարաձգելու մասին հայտը ներկայացվում է`

1) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, եթե որակավորումը նախաորակավորմամբ է նախատեսված.

2) Կոմիտե` սույն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում:

5. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում հայտին կից կարող են չներկայացվել սույն որոշման N 3 հավելվածի փաստաթղթերը և տեղեկությունները, եթե գործող որակավորման կարգն ստանալու համար հայտին կից ներկայացված նույն փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել, կամ դրանց գործողությունը չի դադարել: Այդ դեպքում որակավորման ժամկետը երկարաձգելու մասին հայտում նշվում է, որ նախկինում սույն որոշման N 3 հավելվածի ներկայացված փաստաթղթերով և տեղեկություններում փոփոխությունները բացակայում են:

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2025 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1383-Ն որոշման

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

ՀՀ զինանշան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

N____

______________________________________________________________________

(որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը

և գտնվելու վայրը)

 

Համապատասխանում է _________________________ որակավորման կարգին:

Տրված է` ____________________ թ.

Գործողության ժամկետը _________________

 

ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ___________________ ____________________

                                                                                                                                                                      (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2025
N 1383-Ն
Որոշում