Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

30.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 853-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2025 թվականի սեպտեմբերի 28-30-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ճանապարհածախսի, Անահիտ Ավետիսյանի և Խաչատուր Ադումյանի` միայն ճանապարհածախսը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը թարգմանչական ծառայության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Վահան Կոստանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ռուբեն Ռուբինյանի, Արման Եղոյանի, Սարգիս Խանդանյանի և Վլադիմիր Վարդանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) Երանուհի Ավետիսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2025 թվականի սեպտեմբերի 30-ին` Ստրասբուրգ-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

(որոշումը փոփ. 30.09.2025 թիվ 868-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2025 թվականի սեպտեմբերի 25-ի

N 853-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ռ. Ռուբինյան       - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

 

    Ա. Եղոյան          - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի

                         մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Խանդանյան       - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի

                         մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Վարդանյան       - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական

                         հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա

                         բարեկամական խմբի ղեկավար (համաձայնությամբ)

                       

    Վ. Կոստանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Պապիկյան        - Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ

 

    Ն. Բաղդասարյան     - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Վանոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

    Գ. Գալստյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

    Ա. Ավետիսյան       - թարգմանիչ (29.09.2025 թ.-30.09.2025 թ.,

                         համաձայնությամբ)

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ (30.09.2025 թ., համաձայնությամբ)

 

    Ե. Ավետիսյան       - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         աշխատակից

 

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ

 

    Լ. Սարդարյան       - Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական քաղաքական

                         հաղորդումների գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)

 

    Մ. Կիրակոսյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Զախարյան        - Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Պապյան          - «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կայքի

                         լրագրող, խմբագիր (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 30.09.2025 թիվ 868-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.09.2025
N 853-Ա
Որոշում