ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2025 թվականի N 1394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների` պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները սահմանելու մասին» N 956-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7) «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված` թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ համարվող արժեքները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին.».
2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով`
«8) թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառելու, պահպանելու, օգտագործելու կամ ծախսելու մասին:».
i
3) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «3-6-րդ» բառերը փոխարինել «3-8-րդ» բառերով.
i
4) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 8-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
5) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով`
«9) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում` տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետի ենթակետերով իրերը բնութագրող վավերապայմաններով (ռեկվիզիտներով) և մանրամասն նկարագրությունով:».
6) որոշման N 2 հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«24. Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դարձել թանկարժեք մետաղ կամ թանկարժեք քար, ապա կոմիտեի ղեկավարը, որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է որոշում`
1) «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի համատեքստում Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին` տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.
2) իսկ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ չհամարվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգով կոմիտեի կողմից վարվող հաշվառման մատյանում հաշվառելու, պահպանելու, օգտագործելու կամ ծախսելու մասին:».
i
7) որոշման N 2 հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետը «23-րդ,» բառից հետո լրացնել «24-րդ կետի 2-րդ ենթակետի,» բառերով:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից տալու կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. հոկտեմբերի 2
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2025 թվական: