Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2025 թվականի N 1405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 3.1-ին կետից հանել «2023-2024 ուսումնական տարում և դրանից հետո» բառերը.

i

2) 7-րդ կետը «Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)» բառերից հետո լրացնել «` ներառյալ տվյալ ուսումնական հաստատության մինչև մեկ տարի ժամկետով նախապատրաստական (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս)» բառերով.

i

3) 8-րդ կետից հանել «(կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող)» բառերը.

4) 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9.1. Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու` աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)` ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի մինչև մեկ տարի ժամկետով ուսումնառությունը (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու հանգամանքը:».

5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«10. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրի ուսումնառության ժամկետով: ՈՒսումնական հաստատությունը և ուսումնառության ժամկետն ամրագրվում են քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն կարգի 17-րդ կետով սահմանված տեղեկատվությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստանալուց հետո, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:».

6) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից` մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:».

7) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«14. Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած այն քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանությունը կամ որոնց` օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին իրականացվում է հայտարարված զորակոչի ընթացքում, պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ժամանակ:».

i

8) 16-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը, հանել «սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 10-րդ կետում սահմանված տարիքը լրանալու օրը» բառերը և լրացնել «կամ քաղաքացու առողջական վիճակով պայմանավորված սահմանված ժամկետում ուսումնական հաստատությունը չավարտելու դեպքում` բժշկական հաստատության (բժշկի) և ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքների համադրության արդյունքում: Տրված տարկետման ժամկետի սույն կետի համաձայն երկարացումը ձևակերպում է համապատասխան զինվորական կոմիսարիատը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարկետումը երկարացնելու վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա: Սույն կետով քաղաքացիների տարկետման ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:» բառերով.

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով`

i

«17. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված` քաղաքացու նշանակալի նվաճումները գնահատվում են նաև դիմորդի կամ առանց դիմորդի կարգավիճակի, իսկ 9.1-ին կետով սահմանված` քաղաքացու նվաճումները գնահատվում են նաև դիմորդի կարգավիճակի առկայության դեպքում: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ սահմանվում է նաև, որ սույն կարգի 7-րդ, 8-րդ, 9.1-ին կետերով սահմանված նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած քաղաքացին ամառային զորակոչի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ձմեռային զորակոչի ժամանակ` մինչև մարտի 1-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք: Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքն ուսումնասիրվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացվում Պաշտպանության նախարարություն` քաղաքացիների համապատասխան ուսումնական հաստատությունում ուսումնառության և դրա ժամկետների վերաբերյալ, կամ տեղեկատվություն քաղաքացիների կողմից համապատասխան տեղեկանքները չներկայացվելու մասին: Սույն կետով սահմանված ժամկետներում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան տեղեկանքները չներկայացնելու դեպքում քաղաքացին համարվում է տարկետման իրավունք չունեցող, իսկ նրան տրված տարկետումը համարվում է դադարեցված:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 7-րդ ենթակետի կարգավորումը տարածվում է 2025 թվականի հունիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2025
N 1405-Ն
Որոշում