Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԹԻՎ 8- ...

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 115-Ն

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԹԻՎ 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման (այսուհետ` Որոշում) և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման և Հավելվածի ամբողջ տեքստում` «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը` իր հոլովաձևերով փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

2) Հավելվածի 3-րդ կետի վերջին նախադասությունը հանել:

3) Հավելվածի 4-րդ կետում «երկու» բառը փոխարինել «վեց» բառով, «էլեկտրոնային էջում» բառերը` «պաշտոնական կայքէջում» բառերով և «յուրաքանչյուր վեց ամիսը» բառերը փոխարինել «տարին» բառով:

4) Հավելվածի 5-րդ կետում «Հանձնաժողովի նախագահի նշանակած անձը» բառերը փոխարինել «Հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժինը» բառերով:

5) Հավելվածի 6-րդ կետի

ա. 1-ին նախադասությունում «գրավոր դիմում է ներկայացնում Հանձնաժողով`» բառերը փոխարինել «հայտ է ներկայացնում Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (այսուհետ` հայտ)` լրացնելով լրագրողների հավատարմագրում դաշտը`» բառերով:

բ. Հավելվածի 6-րդ կետի «դ» ենթակետում «հասցեները» բառից հետո լրացնել «(ինչպես նաև պաշտոնական կայքէջի և սոցիալական ցանցերի հասցեները)» բառերը և հանել «ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են)» բառերը:

6) Հավելվածի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

7) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով:»

8) Հավելվածի 10-րդ կետում «դիմումն» բառը փոխարինել «հայտը» բառերով (համապատասխան հոլովաձևերով), իսկ «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով:

9) Հավելվածի 11-րդ կետում «դիմումը» բառը փոխարինել «հայտը» բառերով:

10) Հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Հանձնաժողովի անցագրային կետ:»

11) Հավելվածի 13-րդ կետից հանել «Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:» նախադասությունը, իսկ «մեկօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով:

12) Հավելվածի 14-րդ կետի 1-ին նախադասության «դիմումին» բառը փոխարինել «հայտին» բառերով և 14-րդ կետի 3-րդ պարբերության «դիմումը» բառը փոխարինել «հայտը» բառերով:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

    հանձնաժողովի նախագահ                   Տ. Հակոբյան

 

2025 թ. սեպտեմբերի 26

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
26.09.2025
N 115-Ն
Որոշում