Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀՀ ՔԱՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 հոկտեմբերի 2025 թվականի N 649-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջ և տղամարդու ամուսնության պետական գրանցման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը` համաձայն N 1 Հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ամուսինների` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ամուսնությունը փոխադարձ համաձայնությամբ լուծելու համատեղ դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը` համաձայն N 2 Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ս. Գալյան

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2025 թվականի հոկտեմբերի 2-ի

N 649-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջ և տղամարդու ամուսնության պետական գրանցման (այսուհետ` ամուսնության պետական գրանցում) համար էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:

 

2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Ամուսնության պետական գրանցման համար Էլեկտրոնային դիմումը (այսուհետ` Դիմում) լրացվում է համաձայն Ձև 1-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ` Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ` ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:

2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը` պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերի տվյալները ինքնաշխատ եղանակով ՀՀ փոխգործելիության հարթակի միջոցով: Այլ անհրաժեշտ տվյալները այդ թվում` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը ներբեռնվում է ինքնաշխատ` խիստ նույնականացման «ԵՍ ԵՄ» ազգային հարթակով մուտք գործած դիմողի ՀԾՀ-ով հարցման արդյունքում: Դիմողի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին տեղեկությունները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգին հասանելի չլինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել թվայնացման հայտ: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից` ինքնաշխատ եղանակով:

3. Ինքնաշխատ եղանակով ներբեռնված տվյալները դիմումատուի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն:

Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում` առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել Դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը:

Դիմումը դիմումատուներից յուրաքանչյուրի կողմից ստորագրվում է ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով:

4. Դիմումը դիմումատուների կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց և հանձնելուց հետո ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումն համարվում է ընդունված:

5. Դիմումն ընդունված չի համարվում դիմողների մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողների կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:

6. Դիմումատուների կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է ամուսնության ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված ամուսնության ակտային գրանցումից ձևավորվում է ամուսնության մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողների (ամուսինների) տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում` դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

7. Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Ամուսնության մասին պետական վկայականը ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չի ենթարկվում:

8. Ամուսնության մասին պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում` օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում ամուսնության ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:

10. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ:

 

Ձև 1

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ (ենք) գրանցել ամուսնությունը և տրամադրել ամուսնության վկայական:

Ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`

 

ԴԻՄՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

.______________________________________________________________________.

|                Ամուսնացող անձանց մասին տեղեկություններ               |

|______________________________________________________________________|

|Ամուսնացող տղամարդ                                                    |

|______________________________________________________________________|

|1. Անունը                        |2. Հայրանունը                       |

|_________________________________|____________________________________|

|3. Ազգանունը                     |4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը     |

|                                 |Լրացել է ___ տարին                  |

|_________________________________|____________________________________|

|5. Քաղաքացիությունը              |6. Ազգությունը                      |

|_________________________________|____________________________________|

|7. Ծննդյան վայրը                 |8. Բնակության վայրը                 |

|__________________________       |__________________________          |

|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)   |

|_________________________________|____________________________________|

|9. Կրթությունը                   |10. Աշխատանքի վայրը                 |

|                                 |______________________              |

|                                 |(Կազմակերպության անվանում, հասցեն)  |

|______________________________________________________________________|

|11. Ընտանեկան դրություն                                               |

|Ամուսնացած չեմ եղել                                                   |

|Ամուսնալուծված                                                        |

|Այրի                                                                  |

|______________________________________________________________________|

|12. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ                |

|Սերիա__________N________________                                      |

|Տրման ժամանակը __________________________թ.                           |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                        |

|______________________________________________________________________|

|13. Հեռախոսահամար                |14. Էլեկտրոնային փոստի հասցե        |

|                                 |___________@                        |

|______________________________________________________________________|

|Ամուսնացող կին                                                        |

|______________________________________________________________________|

|15. Անունը                       |16. Հայրանունը                      |

|_________________________________|____________________________________|

|17. Ազգանունը                    |18. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը    |

|                                 |Լրացել է ___ տարին                  |

|_________________________________|____________________________________|

|19. Քաղաքացիությունը             |20. Ազգությունը                     |

|_________________________________|____________________________________|

|21. Ծննդյան վայրը                |2. Բնակության վայրը                 |

|_________________________        |_______________________             |

|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)   |

|_________________________________|____________________________________|

|23. Կրթությունը                  |24. Աշխատանքի վայրը                 |

|                                 |_______________________             |

|                                 |(Կազմակերպության անվանում, հասցեն)  |

|______________________________________________________________________|

|25. Ընտանեկան դրություն                                               |

|Ամուսնացած չեմ եղել                                                   |

|Ամուսնալուծված                                                        |

|այրի                                                                  |

|______________________________________________________________________|

|26. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ                |

|Սերիա__________N________________                                      |

|Տրման ժամանակը __________________________թ.                           |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                        |

|______________________________________________________________________|

|27. Հեռախոսահամար                |28. Էլեկտրոնային փոստի հասցե        |

|                                 |___________@                        |

|______________________________________________________________________|

|29. Ընդհանուր երեխայի (երեխաների) մասին տեղեկություններ               |

|_____ __________ _____ ________ _______թ.                             |

|Անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ                            |

|_____ __________ _____ ________ _______թ.                             |

|Անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ                            |

|______________________________________________________________________|

|                            ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                           |

|                                                                      |

|Ես` __________ __________ հայտարարում եմ,                             |

|        Անուն, ազգանուն                                               |

|Ես` __________ __________ հայտարարում եմ.                             |

|        Անուն, ազգանուն                                               |

|Դիմումը լրացնելու համար ներկայացված տեղեկությունները ճիշտ են:         |

|Սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ     |

|հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված ենք:       |

|Ծանոթ ենք ամուսնության գրանցման պայմաններին և  կարգին:                |

|Փոխադարձաբար տեղեկացել ենք առողջական վիճակին և  ընտանեկան դրությանը:  |

|Որպես ապագա ամուսիններ ծանոթ ենք մեր փոխադարձ իրավունքներին և         |

|պարտականություններին:                                                 |

|Ամուսնության գրանցման համար արգելք չունենք:                           |

|Ամուսնության պետական գրանցումից հետո ցանկանում ենք կրել հետևյալ       |

|ազգանունները`                                                         |

|______________________ ամուսին                                        |

| ______________________կին                                            |

|                                                                      |

|Խնդրում ենք գրանցել մեր ամուսնությունը ____ _______ ______________թ.  |

|______________________________________________________________________|

|                  Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր                 |

|______________________________________________________________________|

|30. Ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթեր (ամուսնացող անձի       |

|բացակայության դեպքում փաստաթղթի պատճեն).                              |

|31. Նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ  |

|ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը      |

|(ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի|

|մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե         |

|էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը    |

|բացակայում է.                                                         |

|32. Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով      |

|ներկայացվելու դեպքում ամուսնացող անձի լրացրած` «Քաղաքացիական կացության|

|ակտերի գրանցման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված      |

|տեղեկությունները պարունակող դիմում` հաստատված նոտարական կարգով:       |

|33. Ամուսնացող անձի բացակայության դեպքում` ամուսնացող անձի կամքի      |

|արտահայտությունը` վավերացված օրենքով սահմանված կարգով                 |

|34. Ընդհանուր երեխայի ծննդի մասին վկայական                            |

|35. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք                              |

|______________________________________________________________________|

|                   Ամուսնացող անձանց ստորագրություն                   |

|______________________________________________________________________|

|Փեսացու                          |Հարսնացու                           |

|_____________________            |_____________________               |

|(Ստորագրություն)                 |(Ստորագրություն)                    |

|____________________             |____________________                |

|(օր, ամիս, տարեթիվ)              |(օր, ամիս, տարեթիվ)                 |

.______________________________________________________________________.

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2025 թվականի հոկտեմբերի 2-ի

N 649-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ամուսինների` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ամուսնությունը փոխադարձ համաձայնությամբ լուծելու մասին համատեղ (այսուհետ` ամուսնալուծության պետական գրանցում) դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:

 

2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Ամուսնալուծության պետական գրանցման Էլեկտրոնային դիմումը (այսուհետ` Դիմում) լրացվում է համաձայն` Ձև 2-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ` Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ` ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:

2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը` պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերի տվյալները ինքնաշխատ եղանակով` ՀՀ փոխգործելիության հարթակի միջոցով: Այլ անհրաժեշտ տվյալները այդ թվում` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը ներբեռնվում է ինքնաշխատ` խիստ նույնականացման «ԵՍ ԵՄ» ազգային հարթակով մուտք գործած դիմողի ՀԾՀ-ով հարցման արդյունքում: Դիմողի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին տեղեկությունները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգին հասանելի չլինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել թվայնացման հայտ: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից:

3. Ինքնաշխատ եղանակով ներբեռնված տվյալները դիմումատուի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն: Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում` առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը: Դիմումը դիմումատուներից յուրաքանչյուրի կողմից ստորագրվում է ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով:

4. Դիմումը դիմողի և մյուս ամուսնու կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հանձնելուց հետո ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումը համարվում է ընդունված:

5. Դիմումն ընդունված չի համարվում դիմողի մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողի կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է` որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:

6. Դիմումատուների կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է ամուսնալուծության ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված ամուսնալուծության ակտային գրանցումից ձևավորվում է ամուսնալուծության մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողների տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում` դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

7 Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Ամուսնալուծության մասին պետական վկայականը ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չի ենթարկվում:

8. Ամուսնալուծության մասին պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում` օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում ամուսնալուծության ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:

10. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ:

 

Ձև 2

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ (ենք) գրանցել ամուսնալուծությունը և տրամադրել ամուսնալուծության

վկայական:

Ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`

 

._________________________________________________________________________.

|               Տեղեկություններ ամուսնալուծվողների մասին                  |

|_________________________________________________________________________|

|Ամուսին                                                                  |

|_________________________________________________________________________|

|1. Անունը                        |2. Հայրանունը                          |

|_________________________________|_______________________________________|

|3. Ազգանունը                     |4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը        |

|                                 |Լրացել է ___ տարին                     |

|_________________________________|_______________________________________|

|5. Ծննդյան վայրը                 |6. Բնակության վայրը                    |

|__________________________       |__________________________             |

|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)      |

|_________________________________|_______________________________________|

|7. Քաղաքացիությունը              |8. Ազգությունը` /դիմողի ցանկությամբ/   |

|_________________________________|_______________________________________|

|9. Կրթությունը                   |10. Աշխատանքային վայրը                 |

|(դիմողի ցանկությամբ)             |(դիմողի ցանկությամբ)                   |

|                                 |_______________________                |

|                                 |(Կազմակերպության անվանում, հասցեն)     |

|_________________________________________________________________________|

|11. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ                   |

|Սերիա__________N________________                                         |

|Տրման ժամանակը __________________________թ.                              |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                           |

|_________________________________________________________________________|

|12. Հեռախոսահամար                |13. Էլեկտրոնային փոստի հասցե           |

|                                 |___________@                           |

|_________________________________|_______________________________________|

|Կին                              |                                       |

|_________________________________|_______________________________________|

|14. Անունը                       |15. Հայրանունը                         |

|_________________________________|_______________________________________|

|16. Ազգանունը                    |17. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը       |

|                                 |Լրացել է ___ տարին                     |

|_________________________________|_______________________________________|

|18. Ծննդյան վայրը                |19. Բնակության վայրը                   |

|__________________________       |__________________________             |

|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)|(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)      |

|_________________________________|_______________________________________|

|20. Քաղաքացիությունը             |21. Ազգությունը` /դիմողի ցանկությամբ/  |

|_________________________________|_______________________________________|

|22. Կրթությունը                  |23. Աշխատանքային վայրը                 |

|(դիմողի ցանկությամբ)             |_______________________                |

|                                 |(Կազմակերպության անվանում, հասցեն)     |

|_________________________________________________________________________|

|24. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ                   |

|Սերիա__________N________________                                         |

|Տրման ժամանակը __________________________թ.                              |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                           |

|_________________________________________________________________________|

|25. Հեռախոսահամար                |26. Էլեկտրոնային փոստի հասցե           |

|                                 |___________@                           |

|_________________________________________________________________________|

|27. Ամուսնության պետական գրանցման մասին տեղեկություններ                  |

|______________________________ N____ _____ __________ ______________թ.   |

|(գրանցող մարմնի անվանում, ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)    |

|_________________________________________________________________________|

|28. Մինչև  18 տարեկան համատեղ երեխաների թվաքանակը                        |

|_________________________________________________________________________|

|                            ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                              |

|                                                                         |

|Ես` __________ __________ հայտարարում եմ,                                |

|        Անուն, ազգանուն                                                  |

|                                                                         |

|Ես` __________ __________ հայտարարում եմ.                                |

|        Անուն, ազգանուն                                                  |

|                                                                         |

|Ծանոթ ենք ամուսնալուծության գրանցման պայմաններին և  կարգին:              |

|Դիմումը լրացնելու համար ներկայացված տեղեկությունները ճիշտ են:            |

|Սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ        |

|հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված ենք:          |

|Ամուսնալուծության պետական գրանցումից հետո ցանկանում ենք կրել հետևյալ     |

|ազգանունները`                                                            |

|______________________ ամուսին                                           |

|______________________կին                                                |

|                                                                         |

|Խնդրում ենք գրանցել մեր ամուսնալուծությունը ____ ________  ____________թ.|

|Խնդրում ենք կրճատել ամուսնալուծության պետական գրանցման ժամկետը __________|

|_________________________________________________________________________|

|                  Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր                    |

|_________________________________________________________________________|

|29. Ամուսնալուծվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը.   |

|30. Ամուսնալուծվող անձի բացակայության դեպքում` ամուսնացող անձի կամքի     |

|արտահայտությունը` վավերացված օրենքով սահմանված կարգով.                   |

|31. Ամուսնության պետական գրանցման վկայականը` առկայության դեպքում, կամ    |

|ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ` գրանցող մարմինը, վայրը և   |

|ժամանակը.                                                                |

|32. Լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորագիրը.             |

|33. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով    |

|ներկայացվելու դեպքում նաև  ներկայացվում է անձի լրացրած, «Քաղաքացիական    |

|կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված         |

|տեղեկությունները պարունակող դիմումը` հաստատված նոտարական կարգով:         |

|_________________________________________________________________________|

|                 Ամուսնալուծվող անձանց ստորագրություն                    |

|_________________________________________________________________________|

|Տղամարդ                          |Կին                                    |

|________ _______ ______ ________ |________ _______ ______ ________       |

|(Ստորագրություն)    (օր, ամիս,   |(Ստորագրություն)    (օր, ամիս,         |

|                     տարեթիվ)    |                     տարեթիվ)          |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
02.10.2025
N 649-Ն
Հրաման