ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 166-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նախատեսել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կառավարում իրականացնող անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, դրանց տրամադրման կարգը և ժամկետները,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 106 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 267-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի համաձայն` ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձանց և ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 106 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին»,
i
2) Որոշման 1-ին և 2-րդ կետերում «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց և ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի» բառերով:
i
2. Որոշմամբ հաստատված ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 106 հաշվետվության ձևը»-ի վերնագրում «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց և ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի» բառերով:
3. Որոշմամբ հաստատված ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 106 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգ»-ում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Կարգի վերնագրում «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց և ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի» բառերով,
i
2) Կարգի 1-ին կետում «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց և ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2025 թվական: