041.0316.230401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2001 թվականի N 316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ համատեղ նիստի անցկացման նպատակով 2001 թվականի ապրիլի 26-29-ը Մինսկ գործուղել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, իսկ հանձնաժողովի նիստի աշխատանքների նախապատրաստման նպատակով 2001 թվականի ապրիլի 22-29-ը` աշխատանքային խումբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Լ. Մկրտչյանի, Լ. Խաչատրյանի և Ա. Ավետիսյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, Կ. Ճշմարիտյանինը, Ա. Խաչատրյանինը, Ռ. Դավթյանինը, Ա. Դավթյանինը և Գ. Մանասարյանինը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Դ. Գևորգյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ս. Սմբատյանինը և Ն. Մաթևոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել պաշտոնական պատվիրակության և աշխատանքային խմբի Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2001 թ.
ապրիլի 23-ի N 316
որոշման
ԿԱԶՄ
2001 թվականի ապրիլի 26-29-ը Մինսկ գործուղվող Հայաստանի
Հանրապետության պաշտոնական պատվիրակության
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Լ. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Խաչատրյան - Հատուկ հանձնարարություններով դեսպան,
ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության
պետ
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական
ծրագրերի վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ա. Դավթյան - «Երկաթուղու փոխադրումներ» ՓԲԸ-ի գործադիր
տնօրեն
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր
վարչության պետ
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2001 թ.
ապրիլի 23-ի N 316
որոշման
ԿԱԶՄ
2001 թվականի ապրիլի 22-29-ը Մինսկ գործուղվող
աշխատանքային խմբի
Ս. Սմբատյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների
վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու
քարտուղար)
Դ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
արտահանման վարչության պետ
Ն. Մաթևոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական
վարչության կցորդ