Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԵՐՈՎ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 167-Ն

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԵՐՈՎ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԱՌԵԼԸ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԱՌԵԼՈՒ, ԱՅԴՊԻՍԻ ՑԱՆԿԵՐԻՑ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԵԼԸ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՍԱՌԵՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ, ՍԱՌԵՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կամ անձանց ներառելու, այդպիսի ցանկերից անձանց հանելն առաջարկելու կամ անձանց հանելու, գույքի սառեցումը վերացնելու, սառեցված գույքը համալրելու, սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Հաստատել լիազոր մարմնին ներկայացվող դիմումների ձևերը` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Լիազոր մարմնի հրապարակած` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը» հաստատելու մասին» թիվ 336-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`             Մ. Գալստյան

 

Երևան

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 167-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԵՐՈՎ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԱՌԵԼԸ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԱՌԵԼՈՒ, ԱՅԴՊԻՍԻ ՑԱՆԿԵՐԻՑ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԵԼԸ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՍԱՌԵՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԱՌԵՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգի իմաստով`

1) ՄԱԿ ԱԽ-ն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն է.

2) ցուցակումը ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով կամ իրավասու մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառելն է.

3) ապացուցակումը ցուցակված անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով կամ իրավասու մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերից հանելն է.

4) ներպետական ցանկը ՄԱԿ ԱԽ բանաձևերի համաձայն լիազոր մարմնի կողմից հրապարակված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկն է.

5) օտարերկրյա ցանկը ՄԱԿ ԱԽ բանաձևերի համաձայն օտարերկրյա իրավասու մարմինների կողմից հրապարակված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկն է.

6) միջգերատեսչական հանձնաժողովը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված իրավասու մարմինների մասնակցությամբ միջգերատեսչական հանձնաժողովն է:

2. Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված նշանակությունը:

3. Սույն կարգով նախատեսված ցուցակման և ապացուցակման գործընթացները ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապատասխան իրականացվում են անկախ համապատասխան փաստերի կամ անձանց առնչությամբ քրեական վարույթի առկայությունից և դրա արդյունքներից:

4. ՄԱԿ ԱԽ բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձին ներառելու կամ այդպիսի ցանկերից անձին հանելու հիմքերի առկայության հարցը ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապատասխան քննարկվում է առանց այն անձի մասնակցության, ում առնչվում է տվյալ հարցի քննարկումը:

5. Յուրաքանչյուր անձ կարող է սույն կարգի հիման վրա ընդունված որոշումները և ձեռնարկված գործողությունները վիճարկել դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. Ներպետական ցանկերում անձանց ներառելու և օտարերկրյա ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կարգը

 

6. Անձին ներպետական ցանկերում ներառելու հնարավոր հիմքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է ուսումնասիրություն և 15 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում է ՄԱԿ ԱԽ 1373 (2001) բանաձևով սահմանված չափանիշների առկայությունը:

7. Ուսումնասիրության նախաձեռնման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը անձին ներպետական ցանկերում ներառելու հարցին առնչվող նյութերը ուղարկում է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` առաջարկելով 2-օրյա ժամկետում ներկայացնել խորհրդատվական եզրակացություն ուսումնասիրության առարկայի վերաբերյալ և տրամադրել իրենց տիրապետության ներքո գտնվող վերաբերելի տեղեկություններ և փաստաթղթեր:

8. Եթե ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինը գալիս է եզրահանգման, որ առկա են ողջամիտ պատճառներ կամ հիմքեր կասկածելու կամ կարծելու, որ անձը համապատասխանում է ՄԱԿ ԱԽ 1373 (2001) բանաձևով սահմանված չափանիշներին, 2 աշխատանքային օրվա ընթացքում անձին ներառում է ներպետական ցանկում և անձի վերաբերյալ տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական կայքում:

9. Ներպետական ցանկում ներառված անձի հաշվառման կամ գտնվելու վայրը հայտնի լինելու դեպքում սույն կետով նախատեսված ժամկետում լիազոր մարմինը ծանուցում է ուղարկում ցուցակված անձին, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ցուցակման` հրապարակման ենթակա հիմքերը,

2) ցուցակման հետևանքները,

3) ապացուցակման դիմումի քննարկման ընթացակարգը և լիազոր մարմնի կոնտակտային տվյալները,

4) սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու դիմումի քննարկման ընթացակարգը:

10. Ներպետական ցանկերում ներառված անձանց վերաբերյալ հրապարակվող տեղեկությունները, առկայության դեպքում, պետք է ներառեն.

1) ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, ծածկանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, ազգությունը, սեռը, մասնագիտությունը, մշտական բնակության վայրը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, ներկա և նախկին հասցեները, առկա կամ ավարտված քրեական վարույթներով ունեցած կարգավիճակը, գտնվելու վայրը, լուսանկարը, կենսաչափական տվյալները, ցուցակման հիմքերի հակիրճ նկարագրությունը.

2) իրավաբանական անձանց դեպքում` ամբողջական և կրճատ անվանումը, այլ անվանումները, որոնց ներքո գործել է կազմակերպությունը, կազմակերպության հասցեն, գլխամասային գրասենյակի, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հասցեները, գործունեության բնույթը, գործունեության ծավալման վայրը, կառավարման մարմինների անդամների տվյալները, գրանցման համարը կամ այլ նույնականացման տվյալներ, լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկություններ, էլեկտրոնային հասցեն, ցուցակման հիմքերի հակիրճ նկարագրությունը:

11. Անձին ներպետական ցանկերում ներառելու դեպքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին կարող է առաջարկել օտարերկրյա իրավասու մարմնին ներկայացնել նույն անձին տվյալ պետության օտարերկրյա ցանկերում ներառելու խնդրանք: Օտարերկրյա իրավասու մարմիններին ներկայացվող խնդրանքը պետք է պարունակի ցուցակման նպատակով առաջադրվող անձի վերաբերյալ հնարավորին մանրամասն տվյալներ, ներառյալ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևով նախատեսված ցուցակման հիմքերի առկայության մասին վկայող փաստերի ամբողջական նկարագրությունը:

 

ԳԼՈՒԽ 3. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կարգը

 

12. Անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում ներառելու հնարավոր հիմքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է ուսումնասիրություն և 15 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում է ՄԱԿ ԱԽ 1267 (1999), 1988 (2011), 1718 (2006), 2231 (2015) կամ դրանց հաջորդող բանաձևերով սահմանված հիմքերի առկայությունը:

13. Ուսումնասիրության նախաձեռնման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում ներառելու հարցին առնչվող նյութերը ուղարկում է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` առաջարկելով 2-օրյա ժամկետում ներկայացնել խորհրդատվական եզրակացություն ուսումնասիրության առարկայի վերաբերյալ և տրամադրել իրենց տիրապետության ներքո գտնվող վերաբերելի տեղեկություններ և փաստաթղթեր:

14. Եթե ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինը գալիս է եզրահանգման, որ առկա են ողջամիտ պատճառներ կամ հիմքեր կասկածելու կամ կարծելու, որ անձը համապատասխանում է ՄԱԿ ԱԽ 1267 (1999), 1988 (2011), 1718 (2006), 2231 (2015) կամ դրանց հաջորդող բանաձևերով սահմանված չափանիշներին, 2 աշխատանքային օրվա ընթացքում գործընթացը նախաձեռնելու առաջարկով դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին` տրամադրելով ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում անձին ներառելու հարցին առնչվող նյութերը:

15. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինը անձին ՄԱԿ ԱԽ ցանկերում ներառելու հարցին առնչվող նյութերը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում անձին ցանկերում ներառելու առաջարկը ներկայացնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին:

16. ՄԱԿ ԱԽ ներկայացվող առաջարկը պետք է պարունակի ցուցակելու նպատակով առաջադրվող անձի վերաբերյալ հնարավորին մանրամասն տվյալներ, ներառյալ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևով նախատեսված ցուցակելու հիմքերի առկայության մասին վկայող փաստերի ամբողջական նկարագրությունը: ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում անձին ներառելու առաջարկ ներկայացնելու դեպքում արտաքին գործերի բնագավառում իրավասու պետական մարմինը ներկայացնում է նաև դիրքորոշում անձին ցանկում ներառելու առաջարկը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված լինելու հանգամանքը չհրապարակելու անհրաժեշտության վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 4. Ներպետական ցանկերից անձանց հանելու կարգը

 

17. Անձին ներպետական ցանկերից հանելու հնարավոր հիմքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է ուսումնասիրություն և 15 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում է ՄԱԿ ԱԽ 1373 (2001) բանաձևով սահմանված չափանիշների առկա չլինելու հանգամանքը:

18. Ցուցակված անձը, իսկ ցուցակված անձի մահանալու կամ լուծարվելու դեպքում` նրա իրավահաջորդները, անձին ներպետական ցանկերից հանելու հնարավոր հիմքերի վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնին կարող են ներկայացնել Հավելված 2-ի Ձև 1-ով նախատեսված դիմումով: Դիմումը ոչ ամբողջական կամ սխալ լրացված լինելու դեպքում լիազոր մարմինը այն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է ներկայացնողին` նշելով առկա թերությունները, ինչը չի զրկում տվյալ անձին դիմումը կրկին ներկայացնելու հնարավորությունից:

19. Անձի իրավահաջորդը դիմումին կից պարտավոր է ներկայացնել իր կարգավիճակը հավաստող փաստաթղթեր: Ցուցակված անձը կամ նրա իրավահաջորդը դիմումին կից ներկայացնում են դիմումի ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Լիազոր մարմինը դիմումի ուսումնասիրության ընթացքում կարող է դիմումը ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, որի ընթացքում ուսումնասիրության ժամկետը կասեցվում է:

20. Ուսումնասիրության նախաձեռնման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը անձին ներպետական ցանկերից հանելու հարցին առնչվող նյութերը ուղարկում է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` առաջարկելով երկօրյա ժամկետում ներկայացնել խորհրդատվական եզրակացություն ուսումնասիրության առարկայի վերաբերյալ և տրամադրել իրենց տիրապետության ներքո գտնվող վերաբերելի տեղեկություններ և փաստաթղթեր:

21. Եթե ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինը գալիս է եզրահանգման, որ առկա չեն ողջամիտ պատճառներ կամ հիմքեր կասկածելու կամ կարծելու, որ անձը համապատասխանում է ՄԱԿ ԱԽ 1373 (2001) բանաձևով սահմանված չափանիշներին կամ եթե լիազոր մարմինը պարզում է, որ ցուցակված անձը մահացել է կամ լուծարվել է, 2 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է ներպետական ցանկից և վերանայված ցանկը հրապարակում է իր պաշտոնական կայքում:

22. Եթե անձը ներպետական ցանկերից հանվել է դիմումի հիման վրա, լիազոր մարմինը վերանայված ցանկի հրապարակմանը զուգահեռ ցանկից անձին հանելու վերաբերյալ ուղարկում է ծանուցում դիմումը ներկայացրած անձի հասցեով:

 

ԳԼՈՒԽ 5. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերից անձանց հանելը առաջարկելու կարգը

 

23. Անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերից հանելու հնարավոր հիմքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է ուսումնասիրություն և 15 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում է ՄԱԿ ԱԽ 1267 (1999), 1988 (2011), 1718 (2006), 2231 (2015) կամ դրանց հաջորդող բանաձևերով սահմանված չափանիշների առկա չլինելու հանգամանքը:

24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձինք, իսկ այդպիսի ցուցակված անձի մահանալու կամ լուծարվելու դեպքում` նրա իրավահաջորդները, անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերից հանելու հնարավոր հիմքերի վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմին կարող են ներկայացնել ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին ներկայացման ենթակա դիմումի ձևով: Դիմումը ոչ ամբողջական կամ սխալ լրացված լինելու դեպքում լիազոր մարմինը այն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է ներկայացնողին` նշելով առկա թերությունները, ինչը չի զրկում տվյալ անձին դիմումը կրկին ներկայացնելու հնարավորությունից:

25. Անձի իրավահաջորդը դիմումին կից պարտավոր է ներկայացնել իր կարգավիճակը հավաստող փաստաթղթեր: Ցուցակված անձը կամ նրա իրավահաջորդը դիմումին կից ներկայացնում են ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին ներկայացման ենթակա փաստաթղթերը, ինչպես նաև դիմումի ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Լիազոր մարմինը դիմումի ուսումնասիրության ընթացքում կարող է դիմումը ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, որի ընթացքում ուսումնասիրության ժամկետը կասեցվում է:

26. Ուսումնասիրության նախաձեռնման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերից հանելու հարցին առնչվող նյութերը ուղարկում է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` առաջարկելով երկօրյա ժամկետում ներկայացնել խորհրդատվական եզրակացություն ուսումնասիրության առարկայի վերաբերյալ և տրամադրել իրենց տիրապետության ներքո գտնվող վերաբերելի տեղեկություններ և փաստաթղթեր:

27. Եթե ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինը գալիս է եզրահանգման, որ առկա չեն ողջամիտ պատճառներ կամ հիմքեր կասկածելու կամ կարծելու, որ անձը համապատասխանում է ՄԱԿ ԱԽ 1267 (1999), 1988 (2011), 1718 (2006), 2231 (2015) կամ դրանց հաջորդող բանաձևերով սահմանված չափանիշներին կամ եթե լիազոր մարմինը պարզում է, որ ցուցակված անձը մահացել է կամ լուծարվել է, 2 աշխատանքային օրվա ընթացքում գործընթացը նախաձեռնելու առաջարկով դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին` տրամադրելով անձին ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերից հանելու հարցին առնչվող նյութերը:

28. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինը անձին ՄԱԿ ԱԽ ցանկերից հանելը առաջարկելու հարցին առնչվող նյութերը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում անձին ցանկերից հանելու առաջարկը ներկայացնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին:

29. ՄԱԿ ԱԽ ներկայացվող առաջարկը պետք է պարունակի ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևով նախատեսված ցուցակման հիմքերի բացակայությունը հիմնավորող հանգամանքների ամբողջական նկարագրությունը:

 

ԳԼՈՒԽ 6. Գույքի սառեցումը վերացնելու կարգը

 

30. Գույքի սառեցումը լիազոր մարմինը անմիջապես վերացնում է.

1) ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերից կամ ներպետական ցանկերից անձին հանելու դեպքում.

2) գույքը սխալմամբ, այդ թվում` համընկնող կամ համանման անվան կամ անվանման պատճառով սառեցված լինելու դեպքում:

31. Ցանկերից հանված անձը, իսկ ցուցակված անձի մահանալու կամ լուծարվելու դեպքում` նրա իրավահաջորդները, ինչպես նաև գույքը սխալմամբ սառեցված լինելու դեպքում գույքի սեփականատերը սառեցումը վերացնելու հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմին կարող են ներկայացնել Հավելված 2-ի Ձև 1-ով նախատեսված դիմումով: Դիմումը ոչ ամբողջական կամ սխալ լրացված լինելու դեպքում լիազոր մարմինը այն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է ներկայացնողին` նշելով առկա թերությունները, ինչը չի զրկում տվյալ անձին դիմումը կրկին ներկայացնելու հնարավորությունից:

32. Անձի իրավահաջորդը դիմումին կից պարտավոր է ներկայացնել իր կարգավիճակը հավաստող փաստաթղթեր: Ցանկերից հանված անձը, նրա իրավահաջորդը կամ սառեցված գույքի սեփականատերը դիմումին կից կարող են ներկայացվել դիմումի ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Լիազոր մարմինը դիմումի ուսումնասիրության ընթացքում կարող է դիմումը ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

33. Լիազոր մարմինը դիմումի ուսումնասիրության արդյունքների մասին դիմումը ներկայացված անձի տրամադրած հասցեով ուղարկում է ծանուցում դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

34. Գույքի սառեցումը վերացնելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինն այն կցում է դիմումը ներկայացրած անձի հասցեով ուղարկված ծանուցմանը: Որոշումն ուղարկվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում սառեցումն իրականացրած անձանց, որոնք հայտնի են լիազոր մարմնին:

 

ԳԼՈՒԽ 7. Սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու և սառեցված գույքը համալրելու կարգը

 

35. ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում կամ ներպետական ցանկերում ներառված անձի սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու հիմքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է ուսումնասիրություն և 15 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում է ՄԱԿ ԱԽ 1718 (2006) և 2231 (2015) բանաձևերով կամ ՄԱԿ ԱԽ 1452 (2002) և դրան հաջորդող բանաձևերով սահմանված հիմքերի առկայությունը:

36. Ցուցակված անձը սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու հնարավոր հիմքերի վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնին կարող է ներկայացնել Հավելված 2-ի Ձև 2-ով նախատեսված դիմումով: Դիմումը ոչ ամբողջական կամ սխալ լրացված լինելու դեպքում լիազոր մարմինն այն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է ներկայացնողին` նշելով առկա թերությունները, ինչը չի զրկում տվյալ անձին դիմումը կրկին ներկայացնելու հնարավորությունից:

37. Ցուցակված անձը դիմումին կից կարող է ներկայացնել դիմումի ուսումնասիրության համար անհրաժեշտ փաստաթղթեր: Լիազոր մարմինը դիմումի ուսումնասիրության ընթացքում կարող է դիմումը ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

38. Եթե ուսումնասիրության արդյունքներով լիազոր մարմինը գալիս է եզրահանգման, որ առկա են սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու համար ՄԱԿ ԱԽ 1718 (2006) և 2231 (2015) բանաձևերով կամ ՄԱԿ ԱԽ 1452 (2002) և դրան հաջորդող բանաձևերով սահմանված հիմքերը, կազմում է սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու վերաբերյալ եզրակացություն: Եզրակացությունը պարունակում է տեղեկություններ հասանելիությունը թույլատրված գույքի գտնվելու վայրի, կազմի և չափի (գումարի), տրամադրման կարգի և եղանակի, օգտագործման նպատակի վերաբերյալ:

39. Լիազոր մարմինը դիմումի ուսումնասիրության արդյունքների մասին դիմումը ներկայացված անձի տրամադրած հասցեով ուղարկում է ծանուցում դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

40. Ներպետական ցանկերում ներառված անձի սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու վերաբերյալ դրական եզրակացության դեպքում լիազոր մարմինն այն կցում է դիմումը ներկայացրած անձի հասցեով ուղարկված ծանուցմանը: Եզրակացությունն ուղարկվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում սառեցումն իրականացրած այն անձանց, որոնք հայտնի են լիազոր մարմնին` եզրակացությամբ սահմանված գույքի հասանելիությունն ապահովելու նպատակով: Գործարքի իրականացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են լիազոր մարմնին:

41. ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում ներառված անձի սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու վերաբերյալ դրական եզրակացության դեպքում լիազոր մարմինը եզրակացությունը անմիջապես ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին` առաջարկելով սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու մտադրության վերաբերյալ ծանուցել ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին:

42. ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կամ նախնական ծանուցման ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինն այդ մասին անմիջապես հայտնում է լիազոր մարմնին: Լիազոր մարմինը արդյունքների մասին ծանուցում է դիմումը ներկայացրած անձին, իսկ ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում ներառված անձի սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում սառեցումն իրականացրած այն անձանց, որոնք հայտնի են լիազոր մարմնին:

43. ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում ներառված անձի սառեցված գույքի հաշվին վճարումներ իրականացվելու դեպքում լիազոր մարմինը սառեցումն իրականացրած անձից գործարքի վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո դրանք փոխանցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին` ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին ծանուցում ուղարկելու առաջարկով:

44. ՄԱԿ ԱԽ բանաձևերով հրապարակված ցանկերում ներառված անձանց սառեցված գույքի հաշիվներին առանց լիազոր մարմնի թույլտվությունը ստանալու անհրաժեշտության կարող են մուտքագրվել հաշվի մնացորդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարներ կամ այլ եկամուտներ, կամ նախքան հաշիվների սառեցումը կնքված պայմանագրերի, համաձայնագրերի կամ ծագած պարտավորությունների շրջանակում ստացված վճարումներ` պայմանով, որ մուտքագրված միջոցները շարունակում են մնալ սառեցված:

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 167-Ն որոշման

 

Ձև 1

 

Դիմում

Ներպետական ցանկերից հանելու կամ գույքի սառեցումը

վերացնելու վերաբերյալ

 

1. Դիմումի առարկան

 

.____________________________________.

|Դիմումի առարկան                     |

|____________________________________|

|[] Ցանկերից հանելու մասին           |

|[] Գույքի սառեցումը վերացնելու մասին|

.____________________________________.

 

2. Ցուցակված անձի մասին տեղեկությունները

1) Ֆիզիկական անձանց համար

 

._____________________________________________________________________.

|Անունը, ազգանունը, հայրանունը, ծածկանունը |                          |

|(այնպես, ինչպես ներառված է ցանկում)       |                          |

|__________________________________________|__________________________|

|Անձը հաստատող փաստաթղթի համարը, տրամադրման|                          |

|ամսաթիվը, տրամադրող մարմինը               |                          |

|__________________________________________|__________________________|

|Ծննդյան ամսաթիվը                          |                          |

|__________________________________________|__________________________|

|Ծննդյան վայրը (քաղաք, շրջան, երկիր)       |                          |

|__________________________________________|__________________________|

|Քաղաքացիությունը                          |                          |

|__________________________________________|__________________________|

|Ազգությունը                               |                          |

|__________________________________________|__________________________|

|Սեռը                                      |                          |

|__________________________________________|__________________________|

|Մասնագիտությունը                          |                          |

|__________________________________________|__________________________|

|Հաշվառման (բնակության) հասցեն             |                          |

|__________________________________________|__________________________|

|Այլ տվյալներ                              |                          |

._____________________________________________________________________.

 

2) Իրավաբանական անձանց համար

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                               |                            |

|(այնպես, ինչպես ներառված է ցանկում)     |                            |

|________________________________________|____________________________|

|Կրճատ անվանումը կամ հապավումը,          |                            |

|այլ անվանումները                        |                            |

|________________________________________|____________________________|

|Գրանցման համարը                         |                            |

|________________________________________|____________________________|

|Գլխամասային գրասենյակի, մասնաճյուղերի և |                            |

|ներկայացուցչությունների հասցեները       |                            |

|________________________________________|____________________________|

|Գործունեության բնույթը                  |                            |

|________________________________________|____________________________|

|Գործունեության վայրը                    |                            |

|________________________________________|____________________________|

|Կառավարման մարմինները, դրանց անդամների  |                            |

|կոնտակտային տվյալները                   |                            |

|________________________________________|____________________________|

|Էլեկտրոնային հասցեն                     |                            |

|________________________________________|____________________________|

|Այլ տվյալներ                            |                            |

._____________________________________________________________________.

 

3. Դիմումը ներկայացնող իրավահաջորդի մասին տեղեկությունները

 

1) Ֆիզիկական անձանց համար

(լրացվում է, եթե ցուցակված ֆիզիկական անձը մահացել է)

 

._____________________________________________________________________.

|Անունը, ազգանունը                        |                           |

|_________________________________________|___________________________|

|Անձը հաստատող փաստաթղթի համարը,          |                           |

|տրամադրման ամսաթիվը, տրամադրող մարմինը   |                           |

|_________________________________________|___________________________|

|Ծննդյան ամսաթիվը                         |                           |

|_________________________________________|___________________________|

|Ծննդյան վայրը (քաղաք, շրջան, երկիր)      |                           |

|_________________________________________|___________________________|

|Քաղաքացիությունը                         |                           |

|_________________________________________|___________________________|

|Հաշվառման (բնակության) հասցեն            |                           |

|_________________________________________|___________________________|

|Մահվան փաստը հաստատող փաստաթղթի տվյալները|                           |

|_________________________________________|___________________________|

|Այլ տվյալներ                             |                           |

._____________________________________________________________________.

 

2) Իրավաբանական անձանց համար

(լրացվում է, եթե ցուցակված իրավաբանական անձը դադարել է գոյություն ունենալ)

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                                 |                          |

|__________________________________________|__________________________|

|Կրճատ անվանումը կամ հապավումը,            |                          |

|այլ անվանումները                          |                          |

|__________________________________________|__________________________|

|Գրանցման համարը                           |                          |

|__________________________________________|__________________________|

|Գլխամասային գրասենյակի, մասնաճյուղերի և   |                          |

|ներկայացուցչությունների հասցեները         |                          |

|__________________________________________|__________________________|

|Գործունեության բնույթը                    |                          |

|__________________________________________|__________________________|

|Գործունեության վայրը                      |                          |

|__________________________________________|__________________________|

|Կառավարման մարմինները, դրանց անդամների    |                          |

|կոնտակտային տվյալները                     |                          |

|__________________________________________|__________________________|

|Իրավաբանական անձի գոյությունը դադարած     |                          |

|լինելու փաստը հաստատող փաստաթղթի տվյալները|                          |

|__________________________________________|__________________________|

|Այլ տվյալներ                              |                          |

._____________________________________________________________________.

 

4. Սառեցված գույքի նկարագիրը

 

.____________________________________________________________________.

|Սառեցված գույքի մանրամասն նկարագիրը, եթե դիմումը վերաբերում է գույքի|

|սառեցումը վերացնելուն                                               |

|____________________________________________________________________|

.____________________________________________________________________.

 

5. Նախկինում ներկայացված դիմումները

 

._______________________________________________________________.

|Անձին ցանկից հանելու կամ գույքի սառեցումը վերացնելու վերաբերյալ|

|նախկինում ներկայացված այլ դիմումների մանրամասները (ներկայացման |

|ամսաթիվը, ներկայացնող անձը, ուսումնասիրությանը ընթացքը և       |

|արդյունքները)                                                  |

._______________________________________________________________.

 

6. Դիմումի հիմնավորումները

 

.____________________________________________________________________.

|Անձին ցանկից հանելու կամ գույքի սառեցումը վերացնելու անհրաժեշտության|

|հիմնավորումները                                                     |

|____________________________________________________________________|

.____________________________________________________________________.

 

7. Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

.___________________________________.

|Փաստաթղթի անվանումը և  էջերի քանակը|

|___________________________________|

|.                                  |

|.                                  |

.___________________________________.

 

8. Դիմումի ներկայացման տվյալները

 

._____________________________________________________________________.

|Հրապարակված ցանկի համարը և  ցանկում     |                            |

|անձի հերթական համարը                    |                            |

|________________________________________|____________________________|

|Դիմումի ներկայացման ամսաթիվը            |                            |

|________________________________________|____________________________|

|Ծանուցումների ուղարկման հասցեն          |                            |

|________________________________________|____________________________|

|Դիմումը ներկայացնող անձի ստորագրությունը|                            |

._____________________________________________________________________.

 

Ձև 2

 

Դիմում

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով

հրապարակված ցանկերում կամ ներպետական ցանկերում ներառված անձի

սառեցված գույքի հաշվին վճարումներ թույլատրելու վերաբերյալ

 

1. Դիմումի առարկան

 

._____________________________________________________________________.

|Ծախսի տեսակը, որի համար խնդրարկվում է սառեցված գույքի հաշվին վճարումը|

|_____________________________________________________________________|

|[] Անհրաժեշտ հիմնական ծախսեր, մասնավորապես.                          |

|                                                                     |

|. Սննդի ծախսեր                                                       |

|. Վարձակալության ծախսեր                                              |

|. Հիփոթեքի ծախսեր                                                    |

|. Դեղորայքի և  բուժման ծախսեր                                        |

|. Հարկերի վճարում                                                    |

|. Ապահովագրավճարի վճարում                                            |

|. Կոմունալ ծառայությունների դիմաց վճարում                            |

|. Մասնագիտական, այդ թվում` իրավաբանական ծառայությունների դիմաց       |

|  վճարում                                                            |

|. Սառեցված գույքի պահպանման և  սպասարկման հետ կապված ծախսեր          |

|                                                                     |

|[] Անհրաժեշտ չնախատեսված ծախսեր, մասնավորապես.                       |

|__________________________________________________________________   |

|       (անհրաժեշտ չնախատեսված ծախսերի հակիրճ նկարագիրը)              |

|                                                                     |

|[] Պայմանագրային պարտավորությունների դիմաց վճարումներ, մասնավորապես. |

|                                                                     |

|__________________________________________________________________   |

|                (վճարումների հակիրճ նկարագիրը)                       |

._____________________________________________________________________.

 

2. Ցուցակված անձի մասին տեղեկությունները

1) Ֆիզիկական անձանց համար

 

._____________________________________________________________________.

|Անունը, ազգանունը, հայրանունը, ծածկանունը |                          |

|(այնպես, ինչպես ներառված է ցանկում)       |                          |

|__________________________________________|__________________________|

|Անձը հաստատող փաստաթղթի համարը, տրամադրման|                          |

|ամսաթիվը, տրամադրող մարմինը               |                          |

|__________________________________________|__________________________|

|Ծննդյան ամսաթիվը                          |                          |

|__________________________________________|__________________________|

|Ծննդյան վայրը (քաղաք, շրջան, երկիր)       |                          |

|__________________________________________|__________________________|

|Քաղաքացիությունը                          |                          |

|__________________________________________|__________________________|

|Ազգությունը                               |                          |

|__________________________________________|__________________________|

|Սեռը                                      |                          |

|__________________________________________|__________________________|

|Մասնագիտությունը                          |                          |

|__________________________________________|__________________________|

|Հաշվառման (բնակության) հասցեն             |                          |

|__________________________________________|__________________________|

|Այլ տվյալներ                              |                          |

._____________________________________________________________________.

 

2) Իրավաբանական անձանց համար

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                             |                              |

|(այնպես, ինչպես ներառված է ցանկում)   |                              |

|______________________________________|______________________________|

|Կրճատ անվանումը կամ հապավումը, այլ    |                              |

|անվանումները                          |                              |

|______________________________________|______________________________|

|Գրանցման համարը                       |                              |

|______________________________________|______________________________|

|Գլխամասային գրասենյակի, մասնաճյուղերի |                              |

|և  ներկայացուցչությունների հասցեները  |                              |

|______________________________________|______________________________|

|Գործունեության բնույթը                |                              |

|______________________________________|______________________________|

|Գործունեության վայրը                  |                              |

|______________________________________|______________________________|

|Կառավարման մարմինները, դրանց անդամների|                              |

|կոնտակտային տվյալները                 |                              |

|______________________________________|______________________________|

|Էլեկտրոնային հասցեն                   |                              |

|______________________________________|______________________________|

|Այլ տվյալներ                          |                              |

._____________________________________________________________________.

 

3. Սառեցված գույքի հաշվին խնդրարկվող վճարման բնութագրիչները

 

.____________________________________________________________________.

|Սառեցված գույքի հաշվին խնդրարկվող վճարման մանրամասն բնութագրիչները  |

|____________________________________________________________________|

|Ստացող (անունը/անվանումը և  հասցեն)                                 |

|____________________________________________________________________|

|____________________________________________________________________|

|Ստացողի բանկային տվյալները (բանկի անվանումը, բանկի հասցեն և         |

|հաշվեհամարը)                                                        |

|__________________________________________________________________  |

|____________________________________________________________________|

|Վճարման ենթակա գումարի չափը                                         |

|__________________________________________________________________  |

|____________________________________________________________________|

|Վճարման եղանակը (փոխանցում բանկային հաշվին/ուղղակի դեբետավորում)    |

|__________________________________________________________________  |

|____________________________________________________________________|

|Այլ տեղեկատվություն                                                 |

|__________________________________________________________________  |

.____________________________________________________________________.

 

4. Սառեցված գույքի հաշվին վճարումներ թույլատրելու նախկին դիմումները

 

.____________________________________________________________________.

|Նույն անձի սառեցված գույքի հաշվին վճարումներ թույլատրելու վերաբերյալ|

|նախկինում ներկայացված այլ դիմումների մանրամասները (ներկայացման      |

|ամսաթիվը, ներկայացնող անձը, ուսումնասիրությանը ընթացքը և            |

|արդյունքները)                                                       |

.____________________________________________________________________.

 

5. Սառեցված գույքի հաշվին վճարումներ թույլատրելու հիմնավորումը

 

.___________________________________________________________.

|Սառեցված գույքի հաշվին վճարումներ թույլատրելու հիմնավորումը|

|___________________________________________________________|

.___________________________________________________________.

 

6. Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

.___________________________________.

|Փաստաթղթի անվանումը և  էջերի քանակը|

|___________________________________|

.___________________________________.

 

7. Դիմումի ներկայացման տվյալները

 

._____________________________________________________________________.

|Հրապարակված ցանկի համարը, ցանկում       |                            |

|անձի հերթական համարը                    |                            |

|________________________________________|____________________________|

|Դիմումի ներկայացման ամսաթիվը            |                            |

|________________________________________|____________________________|

|Ծանուցումների ուղարկման հասցեն          |                            |

|________________________________________|____________________________|

|Դիմումը ներկայացնող անձի ստորագրությունը|                            |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.09.2025
N 167-Ն
Որոշում