ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2025 թվականի N 1419-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման ամբողջ տեքստում «մթերքի, հումքի» բառերը փոխարինել «հումքի, մթերքի» բառերով, իսկ «մթերքի և հումքի» բառերը փոխարինել «հումքի և մթերքի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4.1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղական արտադրության կամ ներմուծված կենդանու սպանդի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի` Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) կամ իրացման (վաճառքի) համար.».
3) որոշման N 2 հավելվածի N 5 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կամ ներմուծված կենդանու սպանդի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի` Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) կամ իրացման (վաճառքի)».
4) որոշման N 2 հավելվածի N 5 ձևում «սպանդանոցային մորթի արդյունքում» բառերը փոխարինել «սպանդի հետևանքով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 հոկտեմբերի 2025 թվական: