ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2025 թվականի N 1424-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող Լեռնահովիտ գյուղի 4-րդ հասցեում գտնվող` 19.650.766 (տասնինը միլիոն վեց հարյուր հիսուն հազար յոթ հարյուր վաթսունվեց) դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 13.84832 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 20032025-06-0013, նպատակային նշանակությունը` անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ) և Մեծավան 8 հասցեում գտնվող` 4.915.416 (չորս միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր տասնվեց) դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 3.464 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 19032025-06-0094, նպատակային նշանակությունը` անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ) հողամասերը (այսուհետ` հողամաս) և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Լոռու մարզի Տաշիր համայնքի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, Հայաստանի Հանրապետության անունից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ հողամասի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով պայմանագրի կնքումը` դրանց հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. հոկտեմբերի
Երևան