ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2025 թվականի N 1428-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը «ձևերը հաստատելու» բառերից հետո լրացնել «և ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ սահմանելու» բառերով.
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`
«5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 110 0, 2002 90 190 0, 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող լոլիկներ` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման ապրանքների ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ է սահմանվում 2025 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 հոկտեմբերի 2025 թվական: