Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0329.190401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2001 թվականի N 329

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հողամաս հատկացնելու մասին» N 579 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությանը նոր համալիր կառուցելու նպատակով Երևանյան լճին հարող տարածքից սեփականության իրավունքով հատկացված տարածքում գտնվող «Իգմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բենզալցման կայանի ապամոնտաժման հետևանքով պատճառված վնասի հատուցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Իգմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառված վնասի հատուցման նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել 64,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` հատուցումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2001
N 329
Որոշում