040.0330.190401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 ապրիլի 2001 թվականի N 330
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինության` Վաղարշապատի հակահամաճարակային կենտրոնի շենքն անհատույց` սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի տնօրինության` Վաղարշապատի Գևորգյան հոգևոր ճեմարանի նախկին կացարանային շենքը (ներկայիս գիշերօթիկ դպրոցը) և Սինոդի շենքը (Արարատյան փող., N 6) անհատույց` սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված շենքերի հանձնման մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված շենքերի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել անվճար:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Վաղարշապատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ լուծել Վաղարշապատի հակահամաճարակային կենտրոնին և գիշերօթիկ դպրոցին համապատասխան տարածք հատկացնելու հարցը.
բ) Վաղարշապատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել անհրաժեշտ հողատարածքների ճշտման և մշտական օգտագործման իրավունքով տրամադրման աշխատանքների կատարումը:
5. Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել Երևանի թաղային համայնքներում եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի հատկացումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 19-ից: