Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

13 հոկտեմբերի 2025 թվականի N 1424-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառված մաքսային ներկայացուցիչները առաջին անգամ հաշվետվությունը ներկայացնում են մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    10/13/2025                             Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2025 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1424-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ներկայացուցիչների կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվետվությունների` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած մաքսային ներկայացուցիչները, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում, մաքսային մարմիններ են ներկայացնում հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ:

4. Անկախ սույն կարգի 3-րդ կետում ամրագրված ժամկետից, մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով հանելու դեպքում, հաշվետվությունը ներկայացվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Մաքսային ներկայացուցիչներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված` էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում` էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

6. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ արտացոլված տվյալներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում մաքսային ներկայացուցիչը կարող է սույն կարգի 5-րդ կետով սահմանված եղանակներով ներկայացնել ճշգրտված հաշվետվություն` սույն հրամանի 2-րդ հավելվածով սահմանված ձևերին համապատասխան:

7. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մաքսային ներկայացուցչին:

8. Մաքսային ներկայացուցիչը սույն կարգի 7-րդ կետով նշված ծանուցումն ստանալուց հետո ճշգրտված հաշվետվությունը ներկայացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հավելված N 2

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2025 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1424-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N ____ ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    ք. Երևան                                    «____»________ 20__ թ.

 

1. Փաստացի մաքսային ձևակերպում իրականացնող աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվություն

 

Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________

Մաքսային ներկայացուցչի անվանումը _______________________________

Ժամանակաշրջանը ______________________________

Ներկայացման ամսաթիվը ________________________

Իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը________________

Նախկինում ներկայացված հաշվետվության N__________(լրացվում է ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում)

 

._________________________________________________________________________.

|ՀՀ|Իրա- |Իրա- |Մաք-|Մաք-|Փաս- |Փաս- |Հաշ- |Հաշ- |Տեղե- |Ճըշ-|Ճըշ-|Հաշվե- |

|  |վա-  |վա-  |սա- |սա- |տացի |տա-  |վետու|վետու|կատ-  |գըրտ|գըրտ|տու ժա-|

|  |բա-  |բա-  |յին |յին |մաք- |ցի   |ժամա-|ժամա-|վու-  |ված |ված |մանակա-|

|  |նա-  |նա-  |ձևա |ձևա |սային|մաք- |նակա-|նակա-|թյուն`|հայ-|հայ-|շրջա-  |

|  |կան  |կան  |կեր-|կեր-|ձևա- |սա-  |շրջա-|շըր- |հաշվե-|տա- |տա- |նում   |

|  |անձի |անձի |պում|պում|կեր- |յին  |նում |ջա-  |տու ժա|րա- |րա- |կազմա- |

|  |անձ- |անձ- |ների|ների|պում |ձևա- |մաքսա|նում |մանակա|րա- |րա- |կերպու-|

|  |նա-  |նա-  |մաս-|մաս-|իրակա|կեր- |յին  |էլեկ-|շրջա- |գրե-|գրե-|թյան   |

|  |կազ- |կազ- |նա- |նա- |նաց- |պում |ձևա- |տրո- |նում  |րի  |րի  |կողմից |

|  |մում |մում |գետի|գետի|նող  |իրա- |կեր- |նա-  |արձանա|քա- |քա- |համապա-|

|  |առկա`|առկա`|որա-|որա-|աշխա-|կա-  |պում-|յին  |գրված |նակ`|նակ`|տասխան |

|  |մաք- |մաք- |կա- |կա- |տակցի|նաց- |ների |եղա- |իրավա-|բաց-|բաց-|ռեես-  |

|  |սա-  |սային|վոր-|վոր-|աշխա-|նող  |մասնա|նա-  |խախ-  |թո- |թո- |տրում  |

|  |յին  |ձևա- |ման |ման |տանքի|աշ-  |գետի |կով  |տումնե|ղու-|ղու-|ընդգրկ-|

|  |ձևա- |կեր- |վկա-|վկա-|ըն-  |խա-  |վերա-|ներ- |րի վե-|մից |մից |վելու  |

|  |կեր- |պում-|յա- |յա- |դուն-|տակ- |պատ- |կա-  |րաբեր-|առաջ|հետո|ժամանակ|

|  |պում-|ների |կա- |կա- |ման  |ցի   |րաստ-|յաց- |յալ   |    |    |ներկա- |

|  |ների |մաս- |նի  |նի  |կամ  |աշ-  |ման  |ված  |      |    |    |յացված |

|  |մաս- |նա-  |հա- |տրա-|ծառա-|խա-  |վերա-|հայ- |      |    |    |տեղեկու|

|  |նա-  |գետի |մա- |մա- |յու- |տան- |բեր- |տարա-|      |    |    |թյուննե|

|  |գետի |ՀԾՀ  |րը  |դր- |թյուն|քից  |յալ  |րա-  |      |    |    |րի փո- |

|  |Ա.Ա. |     |    |ման |ների |ազատ-|տեղե-|գրերի|      |    |    |փոխու- |

|  |Հ.   |     |    |ամ- |մա-  |ման  |կատ- |քանակ|      |    |    |թյուննե|

|  |     |     |    |սա- |տուց |կամ  |վու- |(ո-  |      |    |    |րի վերա|

|  |     |     |    |թիվը|ման  |ծա-  |թյուն|րոնց |      |    |    |բերյալ |

|  |     |     |    |    |պայմա|ռա-  |(լրաց|հի-  |      |    |    |տեղե-  |

|  |     |     |    |    |նագրի|յու- |վում |ման  |      |    |    |կատվու-|

|  |     |     |    |    |կնք- |թյուն|է    |վրա  |      |    |    |թյուն  |

|  |     |     |    |    |ման  |ների |«ԱՅՈ»|տեղի |      |    |    |       |

|  |     |     |    |    |ամսա-|մա-  |կամ  |է    |      |    |    |       |

|  |     |     |    |    |թիվը |տուց-|«ՈՉ»,|ունե-|      |    |    |       |

|  |     |     |    |    |     |ման  |«ԱՅՈ»|ցել  |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |պայ- |պատաս|ապ-  |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |մա-  |խանի |րանք-|      |    |    |       |

|  |     |     |    |    |     |նա-  |դեպ- |ների |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |գրի  |քում`|բաց- |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |դա-  |լրաց-|թո-  |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |դա-  |վում |ղում)|      |    |    |       |

|  |     |     |    |    |     |րեց- |է    |     |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |ման  |նաև  |     |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |ամ-  |գնա- |     |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |սա-  |հատա-|     |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |թի-  |կանը |     |      |    |    |       |

|  |     |     |    |    |     |վը   |     |     |      |    |    |       |

|__|_____|_____|____|____|_____|_____|_____|_____|______|____|____|_______|

|1 |  2  |  3  | 4  | 5  |  6  |  7  |  8  |  9  |  10  | 11 | 12 |   13  |

|__|_____|_____|____|____|_____|_____|_____|_____|______|____|____|_______|

|__|_____|_____|____|____|_____|_____|_____|_____|______|____|____|_______|

._________________________________________________________________________.

 

2. Մաքսային ներկայացուցիչների կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն

 

._________________________________________________________________________.

|ՀՀ|Պայ|Պայ|Պայմա|Պայ|Տեղե-|Տեղե-|Պայ-|Պայ-|Հաշվե|Հաշվե|Հաշվետու|Հաշվետու |

|  |մա-|մա-|նա-  |մա-|կատ- |կատ- |մանա|մա- |տու  |տու  |ժամանակա|ժամանակա-|

|  |նա-|նա-|գրով |նա-|վու- |վու- |գիրը|նա- |ժամա-|ժամա-|շրջանում|շրջանում |

|  |գրի|գրի|մաքսա|գրի|թյուն|թյուն|փաս-|գի- |նակա-|նակա-|պայմանա-|պայմանա- |

|  |կնք|հա-|յին  |ա- |պայմա|պայմա|տացի|րը  |շրջա-|շրջա-|գրի շրջա|գրի շրջա-|

|  |ման|մա-|ներկա|վար|նագրի|նագրի|ստո-|փաս-|նում |նում |նակնե-  |նակներում|

|  |ամ-|րը |յա-  |տի |մյուս|մյուս|րա- |տա- |տվյալ|տվյալ|րում    |իրականաց-|

|  |սա-|   |ցուց-|ամ-|կողմի|կողմի|գրող|ցի  |պայմա|պայմա|իրականաց|ված մաք- |

|  |թի-|   |չի հա|սա-|վերա-|անվան|անձի|ստո-|նագրի|նագրի|ված մաք-|սային    |

|  |վը |   |մար  |թի-|բեր- |ման  |տըվ-|րագը|շրջա-|շրջա-|սային   |ձևակեր-  |

|  |   |   |հայտա|վը |յալ  |վերա-|յալ-|րող |նակնե|նակնե|ձևակեր- |պումների |

|  |   |   |րարա-|   |(ՀՎՀՀ|բեր- |ները|անձի|րում |րում |պումների|մասով մաք|

|  |   |   |գրվող|   |կամ  |յալ  |(ՀԾՀ|անու|էլեկ |էլեկ |մասով   |սային կա-|

|  |   |   |ապ-  |   |ՀԾՀ  |     |կամ |նը, |տրոնա|տրոնա|մաքսային|նոնների  |

|  |   |   |րանք-|   |կամ  |     |անձը|ազգա|յին  |յին  |կանոննե-|խախտման  |

|  |   |   |ների |   |անձը |     |հաս-|նու-|համա-|համա-|րի խախտ-|դեպքերի  |

|  |   |   |զըն- |   |հաստա|     |տա- |նը  |կար- |կար- |ման դեպ-|քանակը,  |

|  |   |   |նման |   |տող  |     |տող |    |գում |գում |քերի քա-|որոնք    |

|  |   |   |պար- |   |փաստա|     |փաս-|    |«Բաց-|»Բաց-|նակը,   |կազմվել  |

|  |   |   |տակա-|   |թղթի |     |տա- |    |թողն-|թո-  |որոնք   |են մաքսա-|

|  |   |   |նու- |   |տվյալ|     |թղթի|    |ված» |ղումը|կազմվել |յին ներ- |

|  |   |   |թյան |   |ներ) |     |տըվ-|    |կարգա|մերժ-|են հայ- |կայացուց-|

|  |   |   |առկա |   |     |     |յալ-|    |վիճակ|ված» |տարարա- |չի նկատ- |

|  |   |   |յու- |   |     |     |ներ)|    |ունե-|կարգա|տուի    |մամբ     |

|  |   |   |թյու-|   |     |     |    |    |ցող  |վիճակ|նկատմամբ|         |

|  |   |   |նը   |   |     |     |    |    |ապ-  |ունե-|        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |րանք-|ցող  |        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |ների |ապ-  |        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |հայտա|րանք-|        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |րարա-|ների |        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |գրերի|հայտա|        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |քանակ|րարա-|        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |     |գրերի|        |         |

|  |   |   |     |   |     |     |    |    |     |քանակ|        |         |

|__|___|___|_____|___|_____|_____|____|____|_____|_____|________|_________|

|1 | 2 | 3 |  4  | 5 |  6  |  7  | 8  | 9  | 10  | 11  |   12   |   13    |

|__|___|___|_____|___|_____|_____|____|____|_____|_____|________|_________|

|__|___|___|_____|___|_____|_____|____|____|_____|_____|________|_________|

|__|___|___|_____|___|_____|_____|____|____|_____|_____|________|_________|

._________________________________________________________________________.

 

Լրացման ցուցումներ

1. 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը.

2. 2-րդ սյունակում նշված տեղեկությունը լրացվում է հետևյալ ձևաչափով` «օր/ամիս/տարի».

3. 3-րդ սյունակում լրացվում է պայմանագրի համարը, որի բացակայության պարագայում լրացվում է «-».

4. 4-րդ սյունակում լրացվում է «Առկա է» կամ «Առկա չէ» նշագրումը.

5. 5-րդ սյունակում լրացվում է պայմանագրով սահմանված ժամկետի ավարտի ամսաթիվը (օր/ամիս/տարի), որի բացակայության պարագայում` լրացվում է «ԱՆԺԱՄԿԵՏ» նշագրումը.

6. 6-րդ սյունակը լրացվում է հետևյալ կարգով.

1) եթե պայմանագրի մյուս կողմը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, ապա լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,

2) եթե պայմանագրի մյուս կողմը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը, որի բացակայության պարագայում` անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

7. 7-րդ սյունակը լրացվում է հետևյալ կարգով.

1) եթե պայմանագրի մյուս կողմը իրավաբանական անձ է, ապա լրացվում է իրավաբանական անձի անվանումը,

2) եթե պայմանագրի մյուս կողմը անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ է, ապա լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը` վերջում «ԱՁ» նշագրմամբ,

3) եթե պայմանագրի մյուս կողմը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա լրացվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

8. 8-րդ սյունակը լրացվում է հետևյալ կարգով.

1) եթե պայմանագիրը փաստացի ստորագրող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի կամ երկքաղաքացիություն ունեցող (որոնցից մեկը հանդիսանում է ՀՀ քաղաքացիություն) անձ, լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը,

2) եթե պայմանագիրը փաստացի ստորագրող անձը չունի հանրային ծառայությունների համարանիշ կամ օտարերկրյա քաղաքացի է, ապա լրացվում է անձը հաստատող փաստաթղթի համարը:

9. 9-րդ սյունակում լրացվում է պայմանագիրը փաստացի ստորագրող անձի անունը, ազգանունը.

10. 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ սյունակներում լրացվում են համապատասխան հայտարարագրերի և մաքսային կանոնների խախտման դեպքերի քանակները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.10.2025
N 1424-Ն
Հրաման