ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2025 թվականի N 967-Ա
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով` 2025 թվականի հոկտեմբերի 29-31-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել`
1) Գևորգ Պապոյանինը, Անուշիկ Ավետյանինը և Ժակ Հակոբյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արմեն Սիմոնյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Արաքսիա Սվաջյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Տաթևիկ Ստեփանյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Գևորգ Մելիքսեթյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
6) Արամ Մեյմարյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Լիլյա Աֆրիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
8) Միլենա Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
9) Դավիթ Ասոյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի, Արմեն Սիմոնյանի, Արաքսիա Սվաջյանի, Տաթևիկ Ստեփանյանի, Անուշիկ Ավետյանի և Ժակ Հակոբյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, իսկ Սաթենիկ Ղևոնդյանինը` «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հոկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2025 թվականի հոկտեմբերի 24-ի
N 967-Ա որոշման
ԿԱԶՄ
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
(28.10.2025 թ.-01.11.2025 թ.)
Ա. Ավետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(29.10.2025 թ.-01.11.2025 թ.)
Ա. Մեյմարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գ. Մելիքսեթյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Լ. Աֆրիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց
կառավարման հարցերի վարչության պետ
Ժ. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային
համագործակցության վարչության պետ
(28.10.2025 թ.-31.10.2025 թ.)
Մ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային
համագործակցության վարչության պետ
Դ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության երկկողմ հարաբերությունների առաջին
բաժնի պետ
Ս. Ղևոնդյան - «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման
գրասենյակ» հիմնարկի ծրագրերի կառավարման բաժնի պետ
(համաձայնությամբ)