ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2025 թվականի N 995-Ա
ՌՈՄԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով`
1. Ռոմելա Վարդանի Մանուկյանին 2025 թվականի նոյեմբերի 4-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը` 06-7-Ղ1-1):
2. Ռոմելա Վարդանի Մանուկյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. նոյեմբերի 3
Երևան