Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1597-Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի նոյեմբերի 14-ի

N 1597-Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջներ` նախքան կենտրոնացված ջրահեռացման համակարգ դրանց արտանետելը:

2. Թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե կենտրոնացված ջրահեռացման համակարգն ունի բավարար թողունակություն, և տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված արտադրական կեղտաջրերի ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին:

3. Արտադրական կազմակերպությունների կեղտաջրերը կարող են պարունակել տվյալ արտադրությանը բնորոշ աղտոտիչներ, ինչի համար դրանց արտահոսքը կենտրոնացված ջրահեռացման համակարգ սահմանափակվում է:

4. Արտադրական կեղտաջրերի` ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին չհամապատասխանելու դեպքում արտադրական կեղտաջուր արտանետողները մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում` իրենց միջոցների հաշվին, իսկ համակարգի ոչ բավարար թողունակության դեպքում պետք է բացառել արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

5. Արտադրական կազմակերպությունների կողմից կեղտաջրերի նախնական մաքրումն իրականացվում է տեղային մաքրման կառուցվածքներում, որոնք պետք է նախագծի մաքրման կառուցվածք նախագծող կազմակերպությունը` հաշվի առնելով կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտադրական կեղտաջրերի արտանետման պահանջները:

6. Մի քանի արտադրական կազմակերպություններից կեղտաջրերի միախառնումը թույլատրվում է յուրաքանչյուր կազմակերպության հսկիչ դիտահորից հետո:

7. Եթե հարակից տեղաբաշխված արտադրական կազմակերպությունները (քաղաքներում կամ արդյունաբերական գոտում կամ բնակավայրերում) ունեն կեղտաջրերի համատեղ մաքրում իրականացնելու տեխնիկական հնարավորություն և փոխադարձ գրավոր համաձայնություն, ապա արտադրական կեղտաջրերի նախնական մաքրումը կարող է իրականացվել մեկ միասնական մաքրման կառուցվածքում, որից հետո դրանք կարող են թափվել կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

i

8. Ռադիոակտիվ արտադրական կեղտաջրերի ջրահեռացումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշմամբ հաստատված պահանջների:

9. Բարձր կոնցենտրացված արտադրական կեղտաջրերը, որոնք կարող են առաջացնել քիմիական ռեակցիաներ` ուղեկցվող թունավոր կամ պայթյունավտանգ գազերի արտանետմամբ, էմուլսիաների և մեծ քանակությամբ չլուծված նյութերի առաջացմամբ, եթե չեն համապատասխանում ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին, ապա նախքան ջրահեռացման համակարգ արտանետելը դրանք պետք է հոմոգենացվեն հավասարեցնող/միջինացնող ռեզերվուարներում:

10. Պայթյունավտանգ նյութեր պարունակող արտադրական կեղտաջրերի, ինչպես նաև արտադրական կեղտաջրերի քիմիական կամ ֆիզիկաքիմիական մաքրման անհրաժեշտության դեպքում նախնական մաքրման ընթացքում պետք է իրականացվի նաև մեխանիկական մաքրում:

11. Եթե արտադրական կեղտաջրերը պարունակում են միայն հանքային նյութեր, ապա դրանք կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը նպատակահարմար չէ, քանի որ տեղային (լոկալ) մաքրումից հետո այդ ջուրը կարող է օգտագործվել արտադրության մեջ:

12. Ջրօգտագործողների կողմից կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով:

13. Նախնական մաքրումից հետո արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ջրահեռացման համակարգերի օգտագործման կանոններով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2025
N 1597-Ն
Որոշում