041.0322.250401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2001 թվականի N 322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Բուժգույք» պետական հիմնարկը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված «Բուժգույք» պետական հիմնարկի շենքերի և գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: