ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2025 թվականի N 1145-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ ու 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1. Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ`
1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:
4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. դեկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2025 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1145-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տիգրան Խաչատրյան - Փոխվարչապետ (խմբի ղեկավար)
Մերի Գալստյան - ԱԺ պատգամավոր (համաձայնությամբ)
Համբարձում
Մաթևոսյան - Շրջակա միջավայրի նախարար
Անահիտ Ավանեսյան - Առողջապահության նախարար
Գևորգ Պապոյան - Էկոնոմիկայի նախարար
Արփինե Սարգսյան - Ներքին գործերի նախարար
Դավիթ Խուդաթյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Եղիազար Վարդանյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Արա Մկրտչյան - Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
(համապատասխան ոլորտը համակարգող)
Հովհաննես
Մարտիրոսյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Կամո Ցուցուլյան - Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի
տեղակալ
Արամ Ղազարյան - Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Սարգիս Մադաթյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Աստղիկ Մելքոնյան - Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և
շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Լևոն Ազիզյան - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Ստեփան Աթոյան - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Լիլիթ Սահակյան - ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների
կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
տնօրեն (համաձայնությամբ)
Արփինե Փանոյան - Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային
քաղաքականության վարչության պետ
Սիրարփի Հայկազյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ելենա Մանվելյան - «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա
միջավայրի» հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Մխիթար Ավետիսյան - «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման
նորարարական լուծումներ» հասարակական
կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Վռամ Թևոսյան - Բնապահպանական հարցերով փորձագետ (համաձայնությամբ)
Դիանա
Հարությունյան - Կլիմայական հարցերով փորձագետ (համաձայնությամբ)
Քնարիկ Գրիգորյան - «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա
միջավայրի» հասարակական կազմակերպության շրջակա
միջավայրի հիգիենայի փորձագետ (համաձայնությամբ)