Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆ ...

 

 

040.0369.300401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2001 թվականի N 369

 

«ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպության խնդրանքը և Երևանի քաղաքապետի միջնորդությունը, ինչպես նաև ընկերության կողմից «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում գտնվող շենքն ու հարակից տարածքները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը հանձնելու հանգամանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտադրատեխնիկական գլխավոր վարչության շինվերանորոգման բազայի` Երևանի Ռուբինյանց փողոցի N 29ա հասցեում գտնվող կիսակառույց երկհարկանի շենքն անհատույց` սեփականության իրավունքով հանձնել «Պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մեկամսյա ժամկետում «Պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի անհատույց օգտագործման իրավունքով հատկացման փաստաթղթերի ձևակերպումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2001
N 369
Որոշում